# AHARONYAN LAW FIRM LLC

2018 թվականին հիմնադրված «AHARONYAN LAW FIRM» մասնագիտացված փաստաբանական գրասենյակն իր գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրել է հստակ և անզիջում առաքելություն՝ պաշտպանել վստահորդի շահերը օրենքով չարգելված բոլոր հնարավոր միջոցներով։ Հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի առաջնորդությամբ, ընկերությունն այսօր ձևավորել է կայացած ու հաջողակ կազմակերպության ամուր համբավ։ Մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ վստահելի գործընկեր ենք դարձել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ խոշոր իրավաբանական (կորպորատիվ) ընկերությունների համար։ Մեր մասնագիտացումը «AHARONYAN LAW FIRM»-ն առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ։ Մեր թիմի խորը գիտելիքներն ու փորձը կենտրոնացված են հետևյալ հիմնական ոլորտներում. Քաղաքացիական իրավունք – Գործարքների և պայմանագրերի կազմում, վեճերի լուծում, դատական ներկայացուցչություն և շահերի պաշտպանություն։ Քրեական իրավունք – Գրագետ, օպերատիվ և անզիջում պաշտպանություն քրեական վարույթի բոլոր փուլերում։ Վարչական իրավունք – Պետական և տեղական մարմինների հետ հարաբերությունների կարգավորում, վարչական ակտերի բողոքարկում։ Ինչո՞ւ ընտրել հենց մեզ Մեր գրասենյակի հաջողության գաղտնիքը թաքնված է աշխատանքային սկզբունքների և պրոֆեսիոնալիզմի կատարյալ համադրության մեջ. Բարձրակարգ և նպատակասլաց թիմ. Մեր իրավաբաններն ու փաստաբաններն օժտված են նշանակալից մասնագիտական պատրաստվածությամբ և հարուստ, շարունակաբար թարմացվող փորձով։ Անհատական մոտեցում. Մեզ մոտ չկան կաղապարված կամ ստանդարտ լուծումներ։ Յուրաքանչյուր վստահորդի խնդիր և մտահոգություն ուսումնասիրվում է առանձնահատուկ խորությամբ ու հոգատարությամբ։ Ապահովված արդյունք. Մենք իրավական խնդիրներին նայում ենք ռազմավարական տեսանկյունից՝ հաշվարկելով յուրաքանչյուր քայլ և ապահովելով առավելագույնս ձեռնտու ելքեր։ Մեր կարգախոսն է. «ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ»։ Եթե փնտրում եք իրավական անվտանգություն, պրոֆեսիոնալ աջակցություն և վստահություն յուրաքանչյուր գործում, «AHARONYAN LAW FIRM»-ը պատրաստ է ստանձնել ձեր շահերի պաշտպանությունը։

## Services
- [Փաստաբանական ծառայություններ աշխատանքային հարաբերությունների գործերով](https://turn.am/service/phastabanakan-tsarayvouthyvounner-ashkhatanqayin-harabervouthyvounneri-gvortservov/detail)
- [Փաստաբանական ծառայություններ՝ սնանկության գործերով](https://turn.am/service/pastabanakan-carayutyunner/detail)
- [Փաստաբանական ծառայություններ քրեական գործերով](https://turn.am/service/dzer-iravvounqneri-hvousali-pashtpany-qreakan-iravvounqi-volvortvoum/detail)
- [Փաստաբանական և իրավաբանական ծառայություններ բիզնեսի համար](https://turn.am/service/amenorya-iravakan-pashtpanutyun-dzer-biznesi-hamar/detail)

## Locations
- 31/3 Կարապետ Ուլնեցի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/aharonyan-law-firm-llc/detail
