# Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոն

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոն Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, ինչի շնորհիվ կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ։Կենտրոնում իրականացվում են գործիքային հետազոտություններ, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և կերատոկոնուսի բուժում՝ քրոս-լինքինգ մեթոդի միջոցով։ Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։ Կենտրոնի հիմնադիրը Ալեքսանդր Մալայանի դուստր՝ Զառա Մալայանն է: Այս կենտրոնի հիմնադրումը յուրօրինակ հարգանքի դրսևորում է հոր՝ Ա. Մալայանի՝ ակնաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման հանդեպ:

## Services
- [Գլաուկոմայի բուժում](https://turn.am/service/glaukumayi-bujum/detail)
- [Սկլերալ ոսպնյակներ](https://turn.am/service/skleral-vospnyakner/detail)
- [Ակնաբուժական կլինիկա](https://turn.am/service/aknabujakan-klinika/detail)
- [Կերատոկոնուսի բուժում](https://turn.am/service/keratokonusi-bujum/detail)

## Locations
- 4/3, Ձորափի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/alexander-malayan-vision-and-aesthetic-center/detail
