# ArmVoyage

ArmVoyage-ը Երևանում գործող գործակալություն է, որն օգնում է վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստել մեկ տեղում՝ արագ, հասանելի գներով և առանց ավելորդ քայլերի։ Երկու հիմնական ծառայություն ունենք։ Առաջինը փաստաթղթերի թարգմանությունն է՝ կնիքով հաստատված․ ծննդյան և ամուսնության վկայականներ, աշխատավայրից տեղեկանքներ, դիպլոմներ, անշարժ գույքի և ավտոմեքենայի վկայականներ, ընկերության փաստաթղթեր, բանկային քաղվածքներ՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն և ռուսերենից անգլերեն։ Երկրորդը ավիատոմսի ամրագրումն է դեսպանատան համար՝ Wizz Air-ի և FlyOne-ի իրական թռիչքներ ձեր անունով, հաստատումը PDF-ով, առանց տոմս գնելու անհրաժեշտության։ Աշխատում ենք հեռավար․ փաստաթղթի լուսանկարը կամ սկանն ուղարկում եք կայքից կամ Telegram-ով, նույն օրը տեղեկանում եք գնի և ժամկետի մասին, իսկ պատրաստը ստանում եք առձեռն, առաքմամբ կամ էլեկտրոնային փոստով։ Սպասարկում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մեր նպատակը պարզ է՝ որ վիզայի գործընթացի թղթաբանությունը ձեզ ժամանակ և նյարդեր չխլի։ Կայք՝ armvoyage.am, Telegram՝ t.me/armvoyage, հեռախոս՝ +374 55 55 35 75։

## Services
- [Ավիատոմսի ամրագրում դեսպանատան համար ֊ առանց տոմս գնելու](https://turn.am/service/aviatomsi-amragrum-despanatan-hamar-1-000-aranc-toms-gnelu/detail) — from 1000 AMD
- [Փաստաթղթերի թարգմանություն կնիքով - հայերեն Անգլերեն](https://turn.am/service/pastatxteri-targmanutyun-knikov-1-000-ic-hayeren-angleren/detail) — from 1000 AMD

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/armvoyage/detail
