# «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, որ պրակտիկ հոգեբանությունը, որպես մշակույթ, բերեց Հայաստանի Հանրապետություն և սկսեց իրականացնել ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ հոգեբանական ծառայություններ։ Կենտրոնն այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ: Մեր մասնագետները առաջնորդվում են կենտրոնում հաստատված էթիկական կոդեքսով, որի կարևոր սկզբունքներից են. Գաղտնապահությունը Պատասխանատվությունը Խտրականության բացառումը Մասնագիտական կոմպետենտության ապահովումը Մեր մասին՝ թվերով «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում 19 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվություն է ստացել 17280 այցելու, իրականացվել է 138475 այցելություն: Կենտրոնում կազմակերպված դասընթացներին և թրեյնինգներին մասնակցել է 1660 մարդ, որոնցից 1551-ը ստացել է համապատասխան վկայական: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում, Հայաստանի դպրոցներում և այլ կազմակերպություններում կենտրոնի մասնագետները կազմակերպել են հոգեբանական տարբեր թեմաներով 179-ից ավելի սեմինար պարապմունքներ: Կենտրոնը կազմակերպել է 13 միջազգային գիտաժողով և թեմատիկ քննարկումներ: Հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի մեկ ժողովածու: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արտադրական, ուսումնական, նախադիպլոմային և գիտահետազոտական պրակտիկա են անցել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի Հյուսիսային Համալսարանի, Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետների ավելի քան 799 ուսանողներ: Կենտրոնը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նաև երկու տասնյակից ավել դպրոցների:

## Services
- [Ընտանեկան և զույգերի խորհրդատվություն](https://turn.am/service/yntanekan-ev-zuygeri-xorhrdatvutyun/detail) — from 20000 AMD
- [Երեխաների և դեռահասների խորհրդատվություն](https://turn.am/service/erekhaneri-ev-derahasneri-khorhrdatvutyun/detail)
- [Անհատական խորհրդատվություն](https://turn.am/service/hogebanakan-carayutyun-ayg/detail) — from 15000 AMD

## Locations
- 40, Մեսրոպ Մաշտոց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/ayg-hvogebanakan-tsarayvouthyvounneri-kentrvon/detail
