# CarCraft

**Rating** 5/5 (2 reviews)

Ավտոմեքենաների վերանորոգման CarCraft ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ պատրաստ է լինելու ձեր վստահելի գործընկերը՝ առաջարկելով ավտովթարների արդյունքում առաջացած խնդիրների արագ և արդյունավետ լուծում: Բանիմաց արհեստավորների և հմուտ ավտոմեխանիկների մեր թիմը շատ լավ գիտի, թե որքան անհարմարություն կարղ է պատճառել վնասված ավտոմեքենան, և որքան կարևոր է առաջացած թերությունների ու խնդիրների արագ լուծումը: Կարևորելով որակի առաջնայնությունը՝ մենք խնամքով վերանորոգում ենք ավտոմեքենան ընդհուպ նախքան բախումն ունեցած վիճակին բերելը, ամենայն ուշադրությամբ նորոգելով յուրաքանչյուր փորվածք, քերծվածք և կառուցվածքային խնդիր: Մեր գերժամանակակից սարքավորումները նախատեսված են ավտովերանորոգման բոլոր տեսակի խնդիրների լուծման համար՝ սկսած ավտոմեքենայի կողային հատվածի աննշան ծռվածքներից մինչև ավտովթարի հետևանքով առաջացած լուրջ վնասներ: CarCraft-ը տարբերվում է վերանորոգման արդյունավետ վերջնարդյունք ստանալու ձգտումով և չի գնում որակական զիջումների: Մենք արժևորում ենք ձեր ժամանակը, այդ իսկ պատճառով ձգտում ենք ավտոմեքենաների վերանորոգումն ավարտել սեղմ ժամկետում, որպեսզի դուք հնարավորինս շուտ կարողանաք երթևեկել ձեր ավտոմեքենայով: Աշխատանքների ճիշտ կազմակերպումը, ժամանակակից գործիքները և փորձառու թիմը մեզ հնարավորություն են տալիս հասնելու բացառիկ արդյունքների՝ առանց ձեզ երկար սպասեցնելու:

## Services
- [Քիմ Մաքրում և Կեռամիկապատում](https://turn.am/service/qim-maqrvoum-ev-keramikapatvoum/detail)
- [Թիթեղագործ](https://turn.am/service/thitheghagvorts/detail) — from 50000 AMD
- [Ընթացագործ](https://turn.am/service/ynthacagvorts/detail)
- [Թափքի Վերանորոգում](https://turn.am/service/tapqi-veranorogum-dzox-pchox/detail) — from 50000 AMD

## Locations
- Մարշալ Բաբաջանյանի փողոց, 78, Երևան, Հայաստան
- 4, Աշխաբադի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/car-craft/detail
