# «Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ

**Rating** 5/5 (4 reviews)

«Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ»-ը Հայաստանում գործող մասնագիտացված ընկերություն է, որը կազմակերպություններին տրամադրում է աշխատանքի անվտանգության, առողջության պահպանման և շրջակա միջավայրի կառավարման (EHS) ոլորտի համալիր և գործնական ծառայություններ։ Մենք աջակցում ենք տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին՝ բացահայտելու և նվազեցնելու աշխատանքային ռիսկերը, ապահովելու համապատասխանությունը ՀՀ օրենսդրական, ոլորտային և ներքին կորպորատիվ պահանջներին, ինչպես նաև ձևավորելու անվտանգ, կանխատեսելի և արդյունավետ աշխատանքային միջավայր։ Մեր ծառայությունները ներառում են EHS համակարգերի գնահատում և ներդրման աջակցություն, պարտադիր փաստաթղթերի, ընթացակարգերի ու հրահանգների մշակում, աշխատանքային ռիսկերի գնահատում, աշխատավայրերի անվտանգության աուդիտ, հրդեհային անվտանգության կազմակերպում, տարհանման պլանների կազմում և արտակարգ իրավիճակների պատրաստվածության բարելավում։ Իրականացնում ենք նաև աշխատանքի անվտանգության, հրդեհային անվտանգության, առաջին օգնության և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործողությունների վերաբերյալ տեսական ու գործնական դասընթացներ։ Մեր մոտեցումը հիմնված է յուրաքանչյուր կազմակերպության գործունեության առանձնահատկությունների ուսումնասիրության վրա։ Մենք առաջարկում ենք կիրառելի լուծումներ, որոնք նպաստում են աշխատակիցների անվտանգության բարձրացմանը, դժբախտ դեպքերի կանխարգելմանը, կառավարման գործընթացների բարելավմանը և կազմակերպության երկարաժամկետ կայուն զարգացմանը։

## Services
- [Աշխատանքի անվտանգություն և առողջության պահպանում](https://turn.am/service/ashkhatanqi-anvtangvouthyvoun-ev-arvoghjvouthyan-pahpanvoum/detail) — from 20000 AMD

## Locations
- 21/13, Քըրք Քըրքորյան փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/ehs-consulting-llc/detail
