# FixArm

«FixArm»-ը տանը մատուցվող վերանորոգման և սպասարկման ծառայություն է։ Մենք գալիս ենք Ձեր նշած հասցեով և տեղում արագ ու որակյալ լուծում տալիս կենցաղային տեխնիկայի, ջեռուցման համակարգերի և սանտեխնիկայի հետ կապված ցանկացած խնդրի։ Որտե՞ղ ենք աշխատում (տանցերով)․ Այցելում ենք Երևան, Արմավիր, Կոտայք, Արագածոտն և Արարատ մարզեր։ Ինչ ծառայություններ ենք մատուցում․ Կենցաղային և խոհանոցային տեխնիկայի վերանորոգում․ Ռոբոտ փոշեկուլներ, գազօջախներ, ջեռոցներ, էլեկտրական սալօջախներ, միկրոալիքային վառարաններ, սուրճի մեքենաներ, հաց թխող սարքեր, օդորակիչներ, հեռուստացույցներ։ Ջեռուցման համակարգեր․ Գազի կաթսաների և բոյլերների վերանորոգում, ռադիատորների (մարտկոցների) տեղադրում և փոխարինում։ Սանտեխնիկական աշխատանքներ․ Ջրագծերի և կոյուղու անցկացում 0-ից, խողովակների (պոլիպրոպիլեն, մետաղապլաստ, պղինձ) զոդում և մոնտաժ, ջրի պոմպերի, ֆիլտրերի, ծորակների, լվացարանների, զուգարանակոնքերի, ցնցուղախցիկների և վաննաների տեղադրում։ Ինչու՞ դիմել հենց FixArm-ին․ Որակյալ գործիքներ․ Աշխատում ենք միայն Tolsen, Total և Gross ֆիրմաների պրոֆեսիոնալ գործիքներով։ Անվճար խորհրդատվություն․ Կարող եք ուղարկել խնդրի կամ տեխնիկայի նկարը, որպեսզի նախապես ասենք մոտավոր գինը։ 1 տարվա անվճար ստուգում․ Հաճախորդի ցանկությամբ, 1 տարվա ընթացքում 1 անգամ կատարում ենք անվճար կանխարգելիչ այցելություն։ Ազնիվ գներ․ Վարպետը տեղում նայում է խնդիրը, ասում է վերջնական գինը (աշխատանքի + պահեստամասի արժեքը) և միայն Ձեր համաձայնությունից հետո է անցնում գործի։ Ավելորդ կամ անսպասելի վճարներ չկան։ Մենք պատասխանատու ենք մեր կատարած ամեն աշխատանքի համար։

## Services
- [Օդորակիչների սպասարկում, լիցքավորում և վերանորոգում](https://turn.am/service/odvorakichneri-spasarkvoum-licqavvorvoum-ev-veranvorvogvoum/detail) — from 8000 AMD
- [Գազի կաթսաների և բոյլերների վերանորոգում ու սպասարկում](https://turn.am/service/gazi-kathsaneri-ev-bvoylerneri-veranvorvogvoum-vou-spasarkvoum/detail) — from 8000 AMD
- [Գազօջախների, ջեռոցների և սալօջախների վերանորոգում](https://turn.am/service/gazojakhneri-jervocneri-ev-salojakhneri-veranvorvogvoum/detail) — from 5000 AMD
- [Սանտեխնիկական սարքավորումների տեղադրում և համակարգերի կառուցում](https://turn.am/service/santekhnikakan-sarqavvorvoumneri-teghadrvoum-ev-hamakargeri-karvoucvoum/detail) — from 5000 AMD

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/fixarm/detail
