# Աժդահակ հյուրատուն

Հարգելի գործընկերներ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գործող Աժդահակ ընտանեկան հյուրատունը և գյուղական հանգստավայրը, որը պատրաստ է սիրով հյուրընկալել իր այցելուներին: Աժդահակ հյուրատունը գտնվում է Երևանից 20կմ, Աբովյանից 12 կմ հեռավորության վրա։ Հյուրատանն առկա է 5 ննջասենյակ՝ 12 մահճակալով, որից 2 սենյակում առկա է անհատական սանհանգույց, իսկ մյուս 3 սենյակների սանհանգույցը նույն հարկում է; Հյուրատունն ունի մեծ բակ և այգի, ավտոկայանատեղի, բացօթյա լողավազան, խորովածանոց, թոնիր և բիլիարդի սեղան Ծանոթացեք 2024թ մատուցվելիք ծառայությունների ցանկին և արժեքներին՝ Գիշերակացը Աժդահակ հյուրատանը ներառյալ նախաճաշը՝ 1 անձը նախաճաշով՝ 8 000 Դ, 2 անձը՝ 15 500 Դ, 3 անձը՝ 22 500 Դ, 4 անձը՝ 29 000 Դ, 6 անձը՝ 42 000 Դ, 8 անձը՝ 54 000 Դ, 10 անձը՝ 65 000 Դ, 12 անձը՝ 75 000 Դ։ Գիշերակացը՝ Աժդահակ հյուրատանն առանց նախաճաշ՝ 1 անձը առանց նախաճաշ՝ 6 000 Դ, 2 անձը՝ 11 500 Դ, 3 անձը՝ 16 500 Դ, 4 անձը՝ 21 000 Դ, 6 անձը՝ 30 000 Դ, 8 անձը՝ 38 000 Դ, 10 անձը՝ 45 000 Դ, 12 անձը՝ 51 000 Դ։ Հյուրատանը կարող եք նշել ձեր հիշարժան միջոցառումները և ընտանեկան հավաքույթներ մինչև 20 հոգու համար։ Առաջարկում ենք նախաճաշ, ճաշ և ընթրիք, ինչպես նաև տրամադրում ենք լանչ բոքսեր։ Գործում են նաև տուրիստական փաթեթներ․ 1 անձը 3500 դր, 4500 դր, 5500 դր։ տուրիզմի ծառայություններ Լեռնային հեծանիվ 30ր - 1 000դր, 1ժ - 1 500դր, 1օր - 6 000դր Ձիավարություն՝ 15ր -1500դր, 30ր - 2500դր, 1ժ - 4000դր, 1օր -10 000դր Ջիփինգ՝ 1կմ - 600դր Վրաններով անվճար գիշերակացի տրամադրում հյուրատան այգում Օղու թորում և գինու պատրաստում՝ տնայնագործական տարբերակով, թոնրի լավաշի թխում, գաթայի պատրաստում։ Առաջարկում ենք աշակերտների և մեծահասակների համար խմբային և անհատական տուրեր՝ քայլարշավներ, լեռնագնացություն, դահուկային արշավներ, հեծանվային տուրեր դեպի Գեղամա լեռների ալպիական գոտիներ և հրաբխային գագաթներ։ Կազմակերպում ենք սնկահավաք և բանջարհավաք մաստեր կլասներ։ Լրացուցիչ տեղեկատվություն Աժդահակ ընտանեկան հյուրատուն և գյուղական հանգստավայրից 5 րոպե հեռու է Գեղամա լեռներից տեղափոխված Վիշապաքարը 5 րոպե հեռու է Գեղաշենի Կապույտ Խաչը (10-րդ դար), սբ․ Գևորգ եկեղեցին 7 րոպե հեռու է Գեղաշեն գյուղի Մեղուների Թանգարանը 10 րոպե հեռու է Հատիս լեռան շուրջ ձգվող լեռնահեծանվային երթուղին 15 րոպե հեռու է Սևաբերդ կիկլոպյան ամրոցը, Սևաբերդի ջրամբարը 15 րոպե հեռու է Պողոս Պետրոս մատուռը Հատիս լեռան ստորոտում 30 րոպե հեռու է Բարձրադիրի լիճը, եկեղեցին և մեղվանոցները 60 րոպե հեռու է Աղմաղան բարձր լեռնային սարատեղը՝ 2600մ 90 րոպե հեռու է Ակնա բարձր լեռնային լիճը՝ 3030մ և հրաբխային կոները 90 րոպե հեռու է Գեղամա լեռների Արդարանոցի հազարամյա Ժայռապատկերները 120 րոպե հեռու է Աժդահակ լեռը՝ 3597մ՝ Գեղամա լեռների թագն ու պսակը Սիրով սպասում ենք նաև համագործակցության Ձեր առաջարկներին։ Հարգանքով՝ Աժդահակ ընտանեկան հյուրատուն և գյուղական հանգստավայր Տիգրան Սիմոնյան - հիմնադիր

## Services
- [Հյուրատնային ծառայություն](https://turn.am/service/hyuratun-azhdahak/detail) — from 5500 AMD
- [Լեռնային հեծանիվի վարձույթ](https://turn.am/service/lernayin-hetsanivi-vardzvouyth-1/detail) — from 1500 AMD
- [Լեռնային և սկի տուրինգի դահուկների վարձույթ](https://turn.am/service/dahukneri-vardzuyt-geghashen/detail) — from 5000 AMD
- [Ձիավարություն](https://turn.am/service/dziavarutyun-azhdahak/detail) — from 3000 AMD

## Locations
- Անանուն ճանապարհ, Գեղաշեն, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/guest-house-azhdahak-1/detail
