# Համար մեկ փաստաբանական գրասենյակ

№ 1 Փաստաբանական գրասենյակը քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներում մատուցում է իրավաբանական բնույթի մեծ թվով ծառայություններ, որոնք ուղղված են ինչպես անձանց իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ բիզնեսի շահերի պաշտպանությանը: № 1 Փաստաբանական գրասենյակի փաստաբանները արտոնագրված են և հանդիսանում են ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ: Գրասենյակի փաստաբանները վերապատրաստված են արտասահմանում և մեծ փորձ ունեն կորպորատիվ և աշխատանքային իրավունքի, ընտանեկան և ժառանգական իրավունքի, պարտքերի բռնագանձման, անշարժ գույքի, դատական պաշտպանության, հարկային, մաքսային, մտավոր սեփականության ոլորտներում: Մենք զբաղվում ենք նաև Հայաստանում կազմակերպությունների գրանցմամբ և լուծարմամբ, օտարերկրացիների ամուսնությունների գրանցմամբ: Մեր մասնագետները կախված Ձեր բիզնեսի ոլորտից ճիշտ խորհրդատվություն կմատուցեն, թե ինչ կազմակերպաիրավական տեսակի Ընկերություն է առավել նպատակահարմար Ձեզ հիմնադրելու: № 1 Փաստաբանական գրասենյակը համագործակցում է, ինչպես արտասահմանյան տարբեր իրավաբանական ընկերությունների, այնպես էլ պետական և ոչ պետական ձեռնարկությունների հետ: Մեր գրասենյակի միջոցով դուք կարող եք Ձեր ապրանքային նշանները գրանցման ներկայացնել աշխարհի ցանկացած երկրում: Գրասենյակի փաստաբանների բազմամյա փորձը թույլ է տալիս ապահովել լիարժեք իրավական խորհրդատվություն հաճախորդներին: Մեր փաստաբանական գրասենյակը երաշխավորում է խիստ գաղտնիությունը: № 1 փաստաբանական գրասենյակը ամեն ինչ անում է, որպեսզի իր գործունեությունը համապատասխանի իր կարգախոսին, լինի «Առաջինը հավասարների մեջ»:

## Services
- [Փաստաբանական ծառայություններ](https://turn.am/service/pastabanakan-tsarayutyunner/detail) — from 40000 AMD

## Locations
- 6, Արշակունյաց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/hamar-mek-phastabanakan-grasenyak-1/detail
