# Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա

Ասոցիացիան, որդեգրելով «Կրթություն, որակավորում, հսկողություն» կարգախոսը, որպես գործունեության հիմնական առաքելություն, իր առջև նպատակ է դրել հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանը:Իր գործունեության շրջանակում Ասոցիացիան, ակտիվորեն համագործակցելով կազմակերպության անդամ հաշվապահների և հաշվապահական գրասենյակների հետ, կազմակերպում և անց է կացնում ուսուցման և վերապատրաստման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություն, տրամադրում է հաշվապահական հաշվառման, մարդկային ռեսուրսների կառավարման և հաճախորդների սպասարկման համակարգերի ավտոմատացման ծրագրեր։Ասոցիացիան, հանդիսանալով մի շարք հասարակական խորհուրդների անդամ, համագործակցում է նաև պետական քաղաքականություն և վարչարարություն մշակող մարմինների հետ, որի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում հայտնաբերված թերությունների և խնդիրների հիման վրա մշակում, մասնակցում և առաջարկություններ է ներկայացնում հարկային և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհուրդների քննարկումներին:Ասոցիացիան հորդորում է իր գործընկերներին՝ համագործակցել կարգապահ հարկ վճարողների և ազնիվ պետական ծառայողների հետ:

## Services
- [Հաշվապահական դասընթացներ](https://turn.am/service/hashvapahakan-dasntacner/detail)
- [Հարկային խորհրդատվություն](https://turn.am/service/harkayin-xorhrdatvutyun/detail) — from 10000 AMD
- [Հաշվապահական ծառայություններ](https://turn.am/service/hashvapahakan-tsarayutyun-hha/detail)

## Locations
- Վաղարշ Վաղարշյան 12, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/hayastani-hashvapahneri-asvociacia/detail
