# HERGNYAN Architectural Studio

**Rating** 5/5 (2 reviews)

Hergnyan Architectural Studio Մենք նախագծում և կառուցում ենք արժեքային շենքեր, որտեղ ճարտարապետությունը, ինժեներական լուծումները և ներդրումային արդյունավետությունը գործում են մեկ ընդհանուր տրամաբանությամբ։ Մեր թիմի նպատակը մեկ բան է՝ ստեղծել շինություններ, որոնք աշխատում են իրական կյանքում, շուկայում և ժամանակի մեջ։ Մեզ հետ Դուք ստանում եք ոչ թե միայն նախագիծ, այլ լիարժեք գործընթաց՝ գաղափարից մինչև թույլտվություններ և ավարտական ակտ։ Մեր ծառայությունների ամբողջական փաթեթը ներառում է․ 1․Ճարտարապետական և ինժեներական նախագծում — մտածված յուրաքանչյուր մանրուքով, ֆունկցիայի ու էսթետիկայի հավասարակշռությամբ։2․Բարձրակարգ կոնստրուկտիվ նախագծում — հիմնված ճշգրիտ ինժեներական հաշվարկների և սեյսմակայունության պահանջների վրա։3․Ֆորմալ գործընթացների կազմակերպում — անհրաժեշտ փաստաթղթեր, թույլտվություններ և պետական հաստատումներ՝ առանց ավելորդ գլխացավերի։4․Հեղինակային վերահսկողություն — նախագծի յուրաքանչյուր փուլում հետևում ենք, որ շինարարությունն իրականացվի ըստ նախագծային պահանջների։5․Մանրամասն և ճշգրիտ նախահաշիվ — ծախսերի հստակ պատկերացում և լիարժեք վերահսկում, ինչը կանխում է շինարարական ռիսկերն ու անակնկալները։6․Ռեալիստիկ 3D վիզուալիզացիաներ — շենքի կենդանի պատկերացում նախքան շինարարության մեկնարկը։7․Ինտերիեր դիզայն — տարածքներ, որոնք արտահայտում են պատվիրատուի ոճն ու ֆունկցիոնալ պահանջները։8․Կանոնակարգվածություն — նախագծերի համապատասխանեցում գործող նորմերին ու ստանդարտներին՝ անվտանգ շահագործման համար։9․Ինտեգրված մասնագիտական թիմ — ճարտարապետներ, կոնստրուկտորներ և ինժեներական մասնագետներ, որոնք աշխատում են միասնական մեթոդաբանությամբ։ Ու՞մ համար ենք մենք աշխատում Մենք աշխատում ենք հետևյալ նախագծային ոլորտներում • Բազմաբնակարան համալիրներ• Գրասենյակային և բիզնես կենտրոններ• Արդյունաբերական և պահեստային համալիրներ• Մշակութային և հասարակական հաստատություններ• Կրթական հիմնարկներ• Բարձրարժեք ինտերիերային նախագծեր Ինչու՞ ընտրել հենց մեզ Քանի որ մենք ապահովում ենք․ ✔ տեխնիկապես ճիշտ,✔ շուկայապես արդարացված,✔ ներդրումային առումով շահավետ,✔ երկարաժամկետ կառույցներ։ Այն հաճախորդների համար, ովքեր կառուցում են ոչ միայն շենք, այլ նաև ակտիվ, մենք հանդիսանում ենք վստահելի գործընկեր՝ ամբողջ ճանապարհի ընթացքում։

## Services
- [HERGNYAN Architectural Studio](https://turn.am/service/mer-tsarayvouthyvounneri-yndhanvour-nkaragiry/detail) — from 2500 AMD

## Locations
- 0014, Պարույր Սևակի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/hergnyan-architectural-studio/detail
