# Home Chef

Home Chef-ը զարգացող խոհարարական ծառայություն է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց տանը կամ միջոցառման վայրում օգտվել պրոֆեսիոնալ խոհարարի ծառայություններից։ Մենք ստեղծում ենք հարմարավետ և անհատականացված սննդի փորձառություն՝ սկսած առօրյա ընտանեկան ընթրիքներից մինչև հատուկ միջոցառումներ և տոնական սեղաններ։Փնտրում ենք փորձառու և պատասխանատու խոհարար, ով կմիանա մեր թիմին և կպատրաստի բարձր որակի, համեղ և գեղեցիկ մատուցված ուտեստներ՝ հաճախորդների նախասիրություններին համապատասխան։Աշխատանքը ներառում է հաճախորդների տներ և միջոցառումների վայրեր այցելություն, ուստի կարևոր է հաղորդակցվելու, տարբեր միջավայրերում աշխատելու և հաճախորդների հետ անմիջական շփման պատրաստակամությունը։Աշխատանքային պայմանները՝Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ պատվերների և միջոցառումների համաձայնԱշխատանք Երևանում և անհրաժեշտության դեպքում հարակից տարածքներումՎարձատրությունը՝ կախված պատվերի տեսակից, ծավալից և խոհարարի փորձիցՀնարավորություն աշխատելու տարբեր ձևաչափերի պատվերների վրա՝ ընտանեկան ընթրիքներ, մասնավոր միջոցառումներ, տոնական սեղաններ և այլնՄասնագիտական աճի և Home Chef-ի թիմում երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։Եթե սիրում եք խոհարարությունը, ստեղծագործ մոտեցում ունեք և ցանկանում եք ձեր մասնագիտական հմտությունները կիրառել նոր ու հետաքրքիր ձևաչափում, սպասում ենք Ձեր դիմումին։Պարտականություններ-Հաճախորդների համար տարբեր տեսակի ուտեստների պատրաստում՝ համաձայն պատվերի և նախապես համաձայնեցված մենյուի-Հաճախորդի նախասիրությունների և սննդային առանձնահատկությունների հաշվի առնում-Անհրաժեշտ մթերքների քանակի և որակի վերահսկում-Մթերքների ճիշտ նախապատրաստում, մշակում և պահպանում-Խոհանոցի և աշխատանքային տարածքի մաքրության ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում-Տարբեր տեսակի միջոցառումների համար մենյուների պատրաստում և իրականացում-Աշխատանք հաճախորդի տանը կամ միջոցառման վայրում-Անհրաժեշտ խոհանոցային սարքավորումների և պարագաների ճիշտ օգտագործում-Պատվերի ընթացքում ժամանակի արդյունավետ կառավարում-Հաճախորդների հետ քաղաքավարի և պրոֆեսիոնալ հաղորդակցություն-Թիմի այլ անդամների հետ համագործակցություն՝ անհրաժեշտության դեպքումHome Chef-ի սպասարկման և որակի չափանիշների պահպանումԱնհրաժեշտ որակավորումներ-Խոհարարի աշխատանքային առնվազն 2-3 տարվա փորձ-Հայկական և/կամ միջազգային խոհանոցի լավ իմացություն-Տարբեր տեսակի ուտեստներ ինքնուրույն պատրաստելու կարողություն-Սննդի պատրաստման տեխնոլոգիաների և սննդի անվտանգության կանոնների իմացություն-Խոհանոցային սարքավորումների և գործիքների ճիշտ օգտագործման հմտություն-Պատասխանատվություն և կազմակերպվածություն-Մաքրության և հիգիենայի կանոնների պահպանում-Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն-Հաճախորդների հետ շփվելու և բարձրակարգ սպասարկում ապահովելու հմտություն-Ճկունություն և տարբեր աշխատանքային միջավայրերում աշխատելու պատրաստակամություն-Ստեղծագործական մոտեցում և նոր ուտեստներ առաջարկելու ցանկությունԿցանկանանք տեսնել նաև՝-Խոհարարական կրթություն կամ մասնագիտական դասընթացների մասնակցություն-Միջոցառումների, catering-ի կամ մասնավոր պատվերների հետ աշխատանքի փորձ-Մենյու կազմելու և հաճախորդի անհատական պահանջներին համապատասխանելու փորձ-Պատրաստված ուտեստների լուսանկարներից կազմված պորտֆոլիո

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/home-chef/detail
