# ԻՆԵՔՍ ԹՐԵՅԴ ՍՊԸ

ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՁԵՐ ՇԱՀԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ՝ իրականացնելով ապրանքների մաքսազերծում, հայտարարագրում, փաստաթղթերի ձևակերպում և վճարումների կատարում։ Մենք երաշխավորում ենք օրենսդրության պահպանումը, հաշվարկում ենք մաքսատուրքերը և միջնորդում ենք ապրանքների տեղափոխմանը սահմանով։ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ. · Մաքսային հայտարարագրում. Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրերի լրացում և ներկայացում մաքսային մարմիններին։ · Փաստաթղթերի ձևակերպում. Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, ստուգում և ներկայացում։ · Մաքսատուրքերի հաշվարկ և վճարում. Մաքսային վճարների, տուրքերի և հարկերի հաշվարկում, ինչպես նաև վճարումների իրականացում ներկայացվող անձի միջոցների հաշվին։ · Ապրանքների դասակարգում. Ապրանքների ճիշտ դասակարգում ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ)։ · Ներկայացուցչություն. Ապրանքատիրոջ շահերի պաշտպանություն մաքսային մարմիններում և անհրաժեշտության դեպքում ապրանքների զննման ապահովում։ · Խորհրդատվություն. Մաքսային օրենսդրության, ապրանքների ծագման երկրի սերտիֆիկատների և այլ մաքսային կանոնների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։ Մեր մասնագետները ունեն համապատասխան որակավորում, երկար տարիների բոլոր ոլորտներում աշխատանքային փորձ։

## Services
- [Մաքսային միջնորդային ծառայություն (մաքսային բրոքեր)](https://turn.am/service/maqsayin-mijnvordayin-tsarayvouthyvoun-maqsayin-brvoqer/detail) — from 10000 AMD

## Locations
- 10 Ծովակալ Իսակովի պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/ineqs-threyd/detail
