# Mary Clinic ատամնաբուժարան

MaryClinic-ը բարձրակարգ ատամնաբուժարանների ցանց է Հայաստանում, որն ունի երկու մասնաճյուղ Երևանում և մեկը՝ Մարտունիում։ MaryClinic-ի հիմնական սկզբունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցումն է՝ զուգակցված մասնագիտական բարձր մակարդակի, անվտանգության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ։ Կենտրոնի փորձառու ատամնաբույժները մատուցում են ծառայությունների լայն շրջանակ՝ ատամների բուժումից և վերականգնումից մինչև բարդ իմպլանտոլոգիական ու էսթետիկ միջամտություններ։ Կլինիկայի հիմնական ուղղություններից են ատամների իմպլանտացիան, ոսկրային և լնդային պլաստիկան, օրթոպեդիկ ստոմատոլոգիան, օրթոդոնտիան, մանկական ստոմատոլոգիան, ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը և էսթետիկ վերականգնումը։ MaryClinic-ում մեծ ուշադրություն է դարձվում բուժման պլանավորմանը, ստերիլության պահպանմանը և արդյունքի կանխատեսելիությանը։ Ժամանակակից սարքավորումները, թվային ռենտգեն հետազոտությունները և մանրամասն ախտորոշումը հնարավորություն են տալիս ընտրել յուրաքանչյուր այցելուի կարիքներին համապատասխան բուժման տարբերակ։ Մինչ բուժման մեկնարկը ներկայացվում են բուժման պլանը, նախատեսվող ժամկետներն ու արժեքը։ MaryClinic-ը նաև ընտանեկան ատամնաբուժարան է․ փորձառու ատամնաբույժների թիմը հոգ է տանում ընտանիքի բոլոր անդամների՝ մեծահասակների և երեխաների բերանի խոռոչի առողջության մասին։ Զբաղված այցելուների համար հասանելի է անվճար առցանց խորհրդատվություն՝ նախընտրած մասնագետի հետ տեսազանգի միջոցով։ MaryClinic-ի նպատակն է ոչ միայն լուծել առողջական խնդիրները, այլև օգնել յուրաքանչյուր այցելուի՝ ունենալ առողջ, գեղեցիկ ժպիտ և ինքնավստահություն։

## Services
- [Մանկական ստոմատոլոգիա](https://turn.am/service/mankakan-stomatologia-mary-clinic/detail)
- [Իմպլանտացիա](https://turn.am/service/implantacia-mary-clinic/detail)
- [Վինիրների և շապիկների տեղադրում](https://turn.am/service/vinirneri-ev-shapikneri-teghadrvoum/detail)
- [Ատամնաշարի և կծվածքի ուղղում](https://turn.am/service/atamnashari-kcvacqi-uxxum/detail)
- [Ատամների սպիտակեցում](https://turn.am/service/atamneri-spitakecum/detail)

## Locations
- 49 Առնո Բաբաջանյան փողոց, Երևան, Երևան, Հայաստան
- Trolleybus Park No 2, 17 Գրիբոյեդովի, Երևան 0051, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/mary-clinic/detail
