# RikolEdga

RikolEdga-ն մետաղական կոնստրուկցիաների արտադրության և մոնտաժի ոլորտում գործող ընկերություն է՝ ավելի քան 20 տարվա փորձով։ Տարիների ընթացքում մենք իրականացրել ենք բազմաթիվ հաջողված նախագծեր՝ ձեռք բերելով վստահելի և պատասխանատու գործընկերոջ համբավ։ Մենք մասնագիտացած ենք մետաղական կոնստրուկցիաների, ֆերմաների, երկաթե դռների, դարպասների, ցանկապատերի, գովազդային վահանակների, մանկական խաղահրապարակների, խաղային սարքավորումների, նստարանների, աղբամանների, աստիճանների, բազրիքների, հովանոցների և այլ մետաղական արտադրանքների պատրաստման ու մոնտաժի մեջ։ Իրականացնում ենք նաև բոլոր տեսակի դարբնագործական, եռակցման և մետաղամշակման աշխատանքներ՝ անհատական պատվերներից մինչև խոշոր շինարարական և արդյունաբերական նախագծեր։ Մեր ընկերությունն ունի սեփական տեխնիկա՝ մանիպուլյատորներ, ավտոլիշկաներ և բեռնատար ավտոմեքենաներ, ինչը թույլ է տալիս կազմակերպել արտադրությունը, տեղափոխումը և մոնտաժը մեկ վայրից՝ արագ, անվտանգ և բարձր որակով։ Մեզ համար առաջնային են աշխատանքի որակը, պատվիրատուի վստահությունը և պայմանավորված ժամկետների պահպանումը։ 20 տարվա փորձն ու մասնագիտական թիմը թույլ են տալիս առաջարկել ամուր, գեղեցիկ և երկարատև լուծումներ ցանկացած բարդության նախագծի համար։

## Services
- [Մետաղամշակում • Դարբնագործություն • Կոնստրուկցիաներ](https://turn.am/service/metaghamshakvoum-darbnagvortsvouthyvoun-kvonstrvoukcianer/detail) — from 10000 AMD

## Locations
- , Shahumyan Street, Սևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/rikoledga/detail
