# ՏԱՆԻՔ հյուրատուն

Տանիք հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, որտեղ կարելի է վայելել չքնաղ բնությունն ու գյուղական կյանքը։ Կառուցված է գյուղական բնակելի տան տանիքում, ունի 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ, խոհանոց։ Հյուրատունը բացի գիշերակացը առաջարկում է քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերին ծանոթացնում է գյուղական ավանդական ուտելիքներին: Հյուրերը կարող են մասնակցել գյուղական մթերքների պատրաստմանը. միասին կարող ենք հաց թխել, խնոցի հարել, փոխինձ պատրաստել, և այլն: Մենք հոգացել ենք ձեր բոլոր հարմարությունների մասին՝ սրբիչներ, հիգենայի պարագաներ, կենցաղային տեխնիկա և, իհարկե, աչք շոյող ինտերիեր։ Ձեզ միայն հարկավոր է որոշել, թե երբ եք գալու և վայելելու բնության ու սիրո համադրությունը։

## Services
- [Հյուրընկալություն](https://turn.am/service/hyurynkalutyun-taniq/detail) — from 8000 AMD

## Locations
- 1street Artsvaberd, Արծվաբերդ, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/business/taniq-hyvouratvoun/detail
