# ԱԱՀ և Շահութահարկ (դասընթաց)

By [Motive Training](https://turn.am/business/motive-training-1/detail) · Category: [Հաշվապահական դասընթաց](https://turn.am/category/accounting-courses)

**Rating** 5/5 (2 reviews)

«ԱԱՀ և Շահութահարկ» թեմայով պրոֆեսիոնալ և խորացված դասընթաց։ Այս դասընթացը կօգնի ձեզ ձեռք բերել ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլև գործնական փորձ ոլորտի լավագույն մասնագետը դառնալու համար։ Դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները ձեզ թույլ կտան աշխատանքում կամ բիզնեսում մասնագիտական ճիշտ որոշումներ կայացնել։ Խորացված դասընթացի ընթացքում մենք քայլ առ քայլ կանդրադառնանք ԱԱՀ-ի և շահութահարկի բոլոր կարևորագույն հոդվածներին։ Դասերը կառուցված են այնպես, որ բոլոր բարդ թվացող օրենքներն ու պահանջները ներկայացվեն պարզ և հասկանալի լեզվով՝ ոլորտի փորձառու դասընթացավարի կողմից։ Բացի այդ, թեմաները կներկայացվեն իրական օրինակներով ու հետաքրքիր բացատրություններով, որը հնարավորություն կտա ձեզ կարողանալ գիտելիքը անմիջապես կիրառել պրակտիկայում։ Մեր փորձառու մասնագետը կկիսվի ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իր երկարամյա աշխատանքային փորձից վերցրած արդյունավետ լուծումներով ու խորհուրդներով, որոնք ձեզ հաստատ պետք կգան պրակտիկ կիրառման մեջ։ Սա հնարավորություն է սովորելու ոլորտում գործող լավագույն մասնագետից և ստանալու պատասխաններ հենց քեզ հուզող բոլոր հարցերին։ Դասընթացի կարևոր առավելություններն են՝ Մենք միասին լուծում ենք գործնական խնդիրները դասընթացի ընթացքում Միասին իրականացնում ենք քննարկումներ հենց իրական օրինակների հիման վրա Մանրամասն վերլուծում ենք հաճախ հանդիպող սխալները և հարցերը փորձառու դասընթացավարի հետ Դուք միշտ ունենում եք անմիջական կապ դասընթացավարի հետ և անհատական մոտեցում նրա կողմից 📍 Հասցե՝ Երևան, Սմբատ Զորավարի 11/2 (Երևան Մոլի հարևանությամբ) Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով՝ 📞 +374 55 509009

## Locations
- Սմբատ Զորավար 11/2, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/aah-ev-shahutahark/detail
