# Ակնաբուժական կլինիկա

By [Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոն](https://turn.am/business/alexander-malayan-vision-and-aesthetic-center/detail) · Category: [Ակնաբուժական ծառայություններ](https://turn.am/category/ophthalmology-services)

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոն Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, ինչի շնորհիվ կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ։Կենտրոնում իրականացվում են գործիքային հետազոտություններ, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և կերատոկոնուսի բուժում՝ քրոս-լինքինգ մեթոդի միջոցով։ Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։ Կենտրոնի հիմնադիրը Ալեքսանդր Մալայանի դուստր՝ Զառա Մալայանն է: Այս կենտրոնի հիմնադրումը յուրօրինակ հարգանքի դրսևորում է հոր՝ Ա. Մալայանի՝ ակնաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման հանդեպ:

## Locations
- 4/3, Ձորափի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/aknabujakan-klinika/detail
