# Անգլերենի ուսուցում

By [Terzyan Lusine](https://turn.am/business/terzyan-lusine/detail) · Category: [Անգլերենի ուսուցում](https://turn.am/category/english-language-instruction)

**Price from** 2000 AMD

Սովորել եմ Երևանի պետական համալսարանում՝ Միջմշակութային հաղորդակցություններ բաժնում, անգլերեն լեզվով։ Ունեմ անգլերենի դասավանդման ավելի քան 2 տարվա փորձ։ Աշխատել եմ մինչև 16 տարեկան երեխաների հետ՝ օգնելով նրանց բարելավել անգլերենի խոսակցական, քերականական և բառապաշարային հմտությունները։ Դասավանդման ընթացքում փորձում եմ դասերը դարձնել հետաքրքիր, հասկանալի և արդյունավետ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի մակարդակն ու անհատական կարիքները։ Աշակերտների հետ ունեցել ենք լավ արդյունքներ՝ բարելավվել են նրանց խոսակցական անգլերենը, բառապաշարը և դպրոցական առաջադիմությունը։ Ինձ համար կարևոր է, որ երեխան ոչ միայն սովորի անգլերեն, այլև հետաքրքրվի լեզվով և վստահություն ձեռք բերի այն օգտագործելու հարցում։ Դասերի ընթացքում օգտագործում եմ տարբեր վարժություններ, խոսակցական առաջադրանքներ և խաղային մեթոդներ՝ դասը ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար։

## Locations
- 67 Հովսեփ Էմինի փողոց, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/angleren-6236/detail
