# Պատվերով անկողնային պարագաներ մաքուր Բամբակից

By [mkrat.am](https://turn.am/business/mkratam/detail) · Category: [Պատվերով սպիտակեղեն](https://turn.am/category/custom-linens)

**Price from** 12400 AMD

Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ ձեր նշած չափերով, կարում ենք բացառապես օրգանիկ 100 % մաքուր Բամբակյա կտորներից: Քունը օրգանիզմի գոյության բնական ձև է, ոչ պակաս բարդ՝ ցերեկային արթուն վիճակից: Առողջ քունը թթվածնի նման անհրաժեշտ է մեր օրգանիզմին:Ճիշտ և առողջ քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսվել են ցերեկը։ Քունը բարձրացնում է տարատեսակ սթրեսի հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, բարելավում հիշողությունը և ուղեղի աշխատանքը, օրվա ընթացքում ապահովում անհրաժեշտ էներգիայով: Կիրառելով հետևյալ պարզ քայլերը դուք կունենաք ավելի լիարժեք և առողջ քուն:Առողջ քուն ունենալու կարևոր պայման է որ անկողնային պարագաները կարված լինեն օրգանիկ, մաքուր բամբակի մանրափելերից պատրաստված կտորից։ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ Կտորները արտադրելու համար օգտագործում ենք բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք։Որին շատ հաճելի է դիպչել։ Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ անկողնային պարագաները չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։Որի շնորհիվ կունենաք խորը և հանգիստ քում և լիարժեք կվերականգնեք և առավոտյան կարթնանաք էներգիայով լի։ Տպագրության կամ ներկման համար օգտագործվում է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր ներկեր, որպեսզի կտորը չգունաթափվի լվանալուց հետո ։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։ Անկողնային պարագաները սիրով կարում են արհեստավարժ դերձակները, սպիտակեղենի համար նախատեսված կրկնակի, մաքուր ու ուղիղ կարերով, որն ապահովում է ամրություն և մաշվածության դիմադրություն ,կարերը քողարկված են որի շնորհիվ բացառվում է շփումը կարերին դուք զգում եք միայն փափուկ անկողինը։ Հայտնի են Ռանֆորս,Պոպլին ,Սատին, Ստրայպ սատին գործարանային անուններով։ Ունեն որակի «OEKO-TEX confidence in textiles» հավաստագիր։

## Locations
- Իսահակյան թաղամաս 1/3,Ավան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/ankoxnayin-paraganer-maqur-bambakic/detail
