# Անշարժ Գույքի Մարքեթինգ|Նկարահանում|Գովազդ|Լիդոգեներացիա

By [BI Estates](https://turn.am/business/bi-estates/detail) · Category: [Թվային մարքեթինգ](https://turn.am/category/digital-marketing)

Մեդիա Պրոդակշն և Վիզուալ Փաթեթավորում 4K Տեսանկարահանում Անշարժ գույքի, ավտոմեքենաների և բիզնեսների կինեմատոգրաֆիական տեսանկարահանում բարձրագույն 4K UHD որակով։ Յուրաքանչյուր դետալի, նյութի և էսթետիկայի հստակ ընդգծում, որն առաջին իսկ վայրկյանից հեռուստադիտողի մոտ ստեղծում է շքեղության և պրեմիում դասի զգացողություն։ HDR լուսանկարահանումԲարձր դինամիկ տիրույթի (HDR) պրոֆեսիոնալ լուսանկարահանում անշարժ գույքի համար։ Ապահովում է կատարյալ լուսավորություն, գունային հավասարակշռություն և առավելագույն հստակություն թե՛ ինտերիերի մութ անկյուններում, թե՛ պատուհանից դուրս երևացող տեսարաններում։ Դրոնով Նկարահանում Օդային (աերո) նկարահանում պրոֆեսիոնալ ԱԹՍ-ներով (դրոն): Հիանալի միջոց է ցուցադրելու էլիտար առանձնատների, հողատարածքների և կոմերցիոն օբյեկտների իրական մասշտաբը, ճարտարապետական գեղեցկությունը, դիրքը և շրջակա ենթակառուցվածքները թռչնի թռիչքի բարձրությունից։ Մոդելով նկարահանում Տեսահոլովակներում պրոֆեսիոնալ մոդելի կամ հաղորդավարի ներգրավում, ով ներկայացնում է օբյեկտը։ Սա ստեղծում է «Lifestyle» էֆեկտ և հուզական կապ՝ թույլ տալով պոտենցիալ հաճախորդին տեսնել իրեն այդ շքեղ միջավայրում և զգալ տվյալ գույքի կենսամակարդակը։ Վիդեո մոնտաժ Ժամանակակից, դինամիկ վիդեոմոնտաժ, պրոֆեսիոնալ գունային կորեկցիա (Color Grading) և սաունդ-դիզայն։ Տեսանյութերի կատարյալ ադապտացիա սոցիալական ցանցերի թրենդային ֆորմատներին (Reels, TikTok, Shorts, Instagram , facebook)՝ առավելագույն դիտումներ և վիրուսային էֆեկտ ապահովելու համար։ Գույքի վիդեո պրեզենտացիա Օբյեկտի ամբողջական, կառուցվածքային վիդեո-էքսկուրսիա, որը մանրամասն պատմում է գույքի բոլոր տեխնիկական և էսթետիկ առավելությունների մասին։ Սա փոխարինում է ֆիզիկական տեսակցությանը և իդեալական գործիք է արտերկրի գնորդներին գրավելու համար։ Թիրախային Մարքեթինգ և Լիդերի Գեներացում Սոց ցանցերում առաջխաղացում Սոցիալական էջերի (Instagram, Facebook, YouTube) համալիր կառավարում և SMM առաջխաղացում։ Թիրախային լսարանի ճիշտ ընտրություն, էջի պրեմիում վիզուալ ոճի պահպանում և բրենդի հեղինակության բարձրացում շուկայում։ Անշարժ գույքի մարքեթինգ Ռազմավարական մարքեթինգային արշավների կառուցում, որոնք ուղղված են անշարժ գույքի շուկայում կոնկրետ օբյեկտի արագ, արդյունավետ և շուկայականից բարձր գնով վաճառքին։ Շուկայի խորը վերլուծություն և մրցակիցներից առանձնացում։ Լիդերի Ներգրավում (Lead Generation) Պոտենցիալ և վճարունակ գնորդների կոնտակտների (լիդերի) ավտոմատացված հոսքի ապահովում։ Թիրախային (Target) գովազդի ճիշտ կարգավորում, որը բերում է իրական գնորդներ, այլ ոչ թե պարզապես հետաքրքրվողներ։ Կոնտենտի ստեղծում Գրավիչ, թրենդային և վաճառող բովանդակության ստեղծում (սցենարների գրում, հրապարակումների պատրաստում, տեքստերի քոփիրայթինգ): Բովանդակություն, որը ստիպում է հաճախորդին կանգ առնել լրահոսում և կատարել գնման քայլ։ Գույքի բրենդավորում և ներկայացում Յուրաքանչյուր առանձնատան, բնակարանի կամ կոմերցիոն տարածքի համար անհատական բրենդային կոնցեպտի ստեղծում։ Գույքի դիրքավորում շուկայում որպես բացառիկ, ստատուսային և արժեքավոր ակտիվ։ Մարքեթինգային խորհրդատվություն Պրոֆեսիոնալ կոնսալտինգ բիզնեսների և սեփականատերերի համար։ Գովազդային բյուջեի օպտիմալացում, վաճառքի ձագարների (Sales Funnels) կառուցում, մարքեթինգային սխալների վերհանում և արդյունավետ լուծումների առաջարկ։ Կորպորատիվ և Ներդրումային Ծառայություններ (B2B) B2B Ծառայություններ Ռազմավարական մեդիա և մարքեթինգային համագործակցություն լիցենզավորված բրոքերների, անշարժ գույքի գործակալությունների և կառուցապատողների հետ։ Պրոֆեսիոնալ գործիքների տրամադրում՝ նրանց վաճառքները բազմապատկելու համար։ Վաճառվող բիզնեսների գովազդ Գործող բիզնեսների (գեղեցկության սրահներ, կլինիկաներ, ռեստորաններ, հյուրանոցներ) ամբողջական փաթեթավորում, արժեքի ընդգծում և թիրախային գովազդ՝ պոտենցիալ գնորդներ կամ խոշորՆերդրումային նախագծերի և օբյեկտների նկարահանում և առաջխաղացում Խոշոր ներդրումային նախագծերի, կառուցապատվող բնակելի համալիրների և հողատարածքների մասշտաբային նկարահանում ու մարքեթինգային առաջխաղացում։ Նախագծի ներկայացում ներդրողներին հասկանալի և գրավիչ ֆինանսա-վիզուալ լեզվով։ ներդրողներ արագ գտնելու համար։ SMM MARKETING FOTO PHOTO VIDEO

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/ansharj-guyqi-marketing-nkarahanum-govazd-lidogeneracia/detail
