# Արևային կայանների մասնագիտացված սպասարկում

By [Advanced Energy LLC](https://turn.am/business/advanced-energy-llc/detail) · Category: [Արևային պանելների տեղադրում/սպասարկում](https://turn.am/category/arevayin-panelneri-texadrum)

Կատարում ենք արևային ֆոտովոլտային կայանների խնդիրների բացահայտում և ամբողջական դիագնոստիկա։Ծառայություններ՝• Ֆոտովոլտային վահանակների ստուգում• Փոխակերպիչների (ինվերտորների) դիագնոստիկա և նորոգում• Կայանի բաղկացուցիչ մասերի դիագնոստիկա, նորոգում և փոխարինում• Կայանի ապամոնտաժում և տեղադրում• Կայանի օնլայն մոնիթորինգի ապահովում՝ ըստ պայմանավորվածության• Հեռահար անվճար խորհրդատվություն՝ Զանգով կամ WhatsApp-ի միջոցովՈւշադրություն․ դիմեք մեզ, եթե՝• Կայանը տեղադրած կազմակերպությունը կամ անձը չի սպասարկում կայանը երաշխիքային պայմաններով(անհասանելի են, չեն պատասխանում զանգերին կամ չունեն համապատասխան մասնագիտական գիտելիք)• Վստահ եք, որ ձեր կայանը ունի խնդիր(օրինակ՝ արտադրողականությունը չի համապատասխանում նորմային։Հարևանի, ծանոթի, նոր տեղադրված կամ «Չակ Նորիսի» կայանի հետ համեմատությունները մեզ համար չափանիշ չեն)• Վստահ եք, որ խնդիրը էլեկտրացանցի հետ կապված չէ(լարումը գտնվում է 190–260 Վ միջակայքում, սակայն ինվերտորը արձանագրում է խնդիրներ։Եթե լարումը դուրս է այս սահմաններից՝ դիմեք ՀԷՑ)Ի նկատի ունեցեք․• Ցածր արտադրողականությունը միշտ չէ, որ սարքավորման խնդիր է• Ինվերտորների սխալ կարգավորումները կարող են բերել էներգիայի կորստի• Մոնիթորինգի ծրագրի առկայությունը զգալիորեն հեշտացնում է դիագնոստիկան•Ոչ բոլոր դեպքերում են մասնագիտական կարգավորումները հասանելի(կոդերը կամ փոխակերպիչը սերվերում կարող են գտնվել տեղադրողի մոտ)Ինչ չենք անում․• Չենք փոխում մասեր առանց հիմնավորված եզրակացության• Չենք լվանում վահանակներ, ձյուն չենք մաքրում• Չենք սպասարկում ջրատաքացուցիչներ• Չենք երաշխավորում այն բաղկացուցիչ մասերը, որոնք մենք չենք տեղադրելՈ՞ւմ համար է մեր ծառայությունը․• Անհատական տներ• Բիզնեսներ• Արդյունաբերական արևային կայաններ

## Locations
- Սեբաստիայի փողոց, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/arevayin-kayanneri-masnagitacvats-spasarkvoum/detail
