# Արտե քոթեջներ

By [Արտե Ջերմուկ քոթեջներ](https://turn.am/business/arte-jermuk-cottages/detail) · Category: [Հյուրատուն](https://turn.am/category/hyuratan-carayutyunner)

**Price from** 40000 AMD · **Rating** 5/5 (9 reviews)

Արտե Ջերմուկ հյուրատունը օրավարձով է տալիս փայտե քոթեջներ առողջարանային Ջերմուկ քաղաքում: Հյուրատունն ունի 2 քոթեջ՝ Արտե №1 և Արտե №2: Արտե №1 քոթեջը նախատեսված է երկու ընտանիքի հարմարավետ և լիարժեք հանգստի համար: Ունի 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, լոգարան, ընդարձակ հյուրասենյակ՝ բացվող երկտեղանի բազմոցով հարմարավետ խոհանոց՝ անհրաժեշտ սպասքով հագեցած, WiFi, SMART հեռուստացույց, ժամանցային խաղեր Բացվող բազմոցով հանդերձ կարող է տեղավորել 6(մաքս 7) անձից բաղկացած ընտանիք: Օրավարձը տատանվում է 60000-70000 դրամ՝ կախված հյուրերի և վարձակալվող օրերի քանակից: ————————————————————————— Արտե №2 քոթեջը նախատեսված է մեկ ընտանիքի հարմարավետ և լիարժեք հանգստի համար: Ունի 1 ննջասենյակ + բացվող երկտեղանի բազմոց, 1 սանհանգույց և լոգարան, ընդարձակ հյուրասենյակ՝ բացվող երկտեղանի բազմոցով, հարմարավետ խոհանոց՝ անհրաժեշտ սպասքով հագեցած, WiFi, SMART հեռուստացույց, ժամանցային խաղեր Բացվող բազմոցներով հանդերձ կարող է տեղավորել 5/մաքս 6 անձից բաղկացած ընտանիք: Օրավարձը տատանվում է 40000-50000 դրամ՝ կախված հյուրերի և վարձակալվող օրերի քանակից: ————————————————————————— Բակում առկա է ավտոկայանատեղի՝ նախատեսված 6 մեքենայի համար, մանղալ, տաղավար, գամակներ, ճոճաթոռներ, խարույկի համար նախատեսված վայր, ճեմուղի հեքիաթային անտառում։ Հյուրերին տրվում են մեկանգամյա օգտագործման հողաթափեր, լոգանքի և հիգիենայի պարագաներ։ Արտե հյուրատունը գտնվում է Աջափնյակ թաղամասում՝ մոտ առողջարաններին և քաղաքի լավագույն ռեստորաններին։ Միևնույն ժամանակ, այն կիսով չափ գտնվում է անտառային գոտում՝ շրջապատված եղևնիներով ու սոճիներով ու կարող է իդեալական հանգստի վայր համարվել քաղաքի աղմուկից ու աժոտաժից հանգստանալ ցանկացողների համար։ Ավելի մանրամասն վիդեոներ և նկարներ կարող եք տեսնել մեր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում։

## Locations
- 20, Shahumyan Street, Ջերմուկ, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/arte-qotejner-jermuk/detail
