# Ատամնային իմպլանտացիա

By [Բժիշկ-ստոմատոլոգ Վարդան Թորոսյան](https://turn.am/business/dr-vardan-torosyan/detail) · Category: [Ստոմատոլոգիական ծառայություններ](https://turn.am/category/dental-services)

**Price from** 550 AMD

Ատամնային իմպլանտացիա Ատամնային ինտլանտացիան ներկայումս լավագույն տարբերակն է նախկինում կորցրած բացակայող, ատամների վերականգնման համար։ Իմպլանտացիան իրենից ներկայացնում է վիրաբուժական ստամատոլոգիական պրոցեդուրա, որի ընթացքում կատարվում է մետաղական (տիտանե) ինպլանտի տեղադրում ծնոտի ոսկրի մեջ: Այս պրոցեդուրան լրիվ անցավ է, քանի որ կատարվում է տեղային անզգայացմամբ։ Իմպլանտացիայի առավելությունն այն է, որ կորցրած ատամի ֆունկցիան վերականգնվում է առանց հարևան ատամները հղկելու, ներվազրկելու և ծանրաբեռնվածության տակ գցելու։ Իմպլանտացիան կազմված է 3 հիմնական փուլերից. 1) Պլանավորման փուլ. այս փուլի ընթացքում կատարում ենք կոնսուլտացիաներ պացիենտի հետ, ընդհանուր առողջական վիճակի գնահատում, ստոմատոլոգիական` բերանի խոռոչի առողջության գնահատում և վերլուծում զննումների, ռենտգեն հետազոտությունների և եթե անհրաժեշտ է նաև այլ մասնագետների հետ կոնսուլտացիաների միջոցով։ Կազմվում է բուժման պլան, այսինքն պացիենտը հստակ պետք է իմանա կոնկրետ որ փուլում ինչ միջամտություն է կատարվելու, ինչքան կարող է տևել տվյալ փուլը, ինչ արժեք կարող է ունենալ և եթե ամբողջությամբ չհամապատասխանի, ապա որքան կարող է լինել տարբերությունը։ 2) Բուն վիրահատություն. բոլոր հետազոտությունների արդյունքներն ունենալով բուժման պլան կազմելուց հետո նշանակվում է հստակ իմպլանտացիայի օրը։ Այս օրը կատարվում է բուն մետաղական ինպլանտի տեղադրումը պացիենտի ծնոտի ոսկրի մեջ, որը տեղի է ունենում բացարձակ անցավ եղանակով տեղային ազգայացմամբ։ Այս փուլից հետո հնարավոր է որոշ դեպքերում տեղադրվեն ժամանակավոր ատամներ։ Այս ատամները նախատեսված են մի քանի ամսվա համար, որպեսզի այս ընթացքում մինչև վերջնական ատամների տեղադրումը պացենտը կարողանա ծամել, ժպտալ, ուտել և այլն։ Բուն վիրահատությունն ավարտելուց հետո պացիենտը կարող է անցնել իր առօրյա գործերին՝ որոշակի ցուցումներ ստանալով։ 3) Օրթոպեդիկ փուլ. երրորդ փուլը արդեն մշտական ատամի տեղադրման փուլն է, որը տեղի է ունենում միջինում երեքից վեց ամիս անց` կախված դեպքից։ Այս փուլը սկսելուց առաջ անհրաժեշտ է կրկին կատարել բերանի խոռոչի և տվյալ հատվածի իմպլանտի մանրակրկիտ զննում, ռենտգեն հետազոտություններ, որից հետո, երբ արդեն հստակ է, որ ատամնային իմպլանտի օստեոինտեգրացիան, այսինքն նրա միանալը ծնոտի ոսկին, ամբողջությամբ ավարտված է կարելի է սկսել վերջնական ատամնային կոնստրուկցիայի տեղադրումը։ Անպայման անհրաժեշտ է հստակ նշել, որ ատամնային իմպլանտի համակարգի ընտրությունը, ատամնային իմպլանտի ֆիրմայի ընտրությունը, ատամնային իմպլանտը արտադրող երկրի ընտրությունը կարող է կատարել միայն ատամնային ինպլանտացիա կատարող բժիշկ-ստոմատոլոգը և ոչ թե պացիենտը : Պացիենտը իրավասու չէ որոշում կայացնել թե որ իմպլանտացիոն համակարգով պետք է կատարվի իմպլանտացիան։ Ինչու՞: Քանի որ պացիենտը նեղ մասնագետ բժիշկ չէ, չունի մանրամասն գիտական հետազոտությունների արդյունքներ և հարյուրավոր և երբեմն նաև հազարավոր պացիենտների օրինակներ, չի տիրապետում գիտական վերջին ուղեցույցներին (գայդերին) և չի կարող համադրել այս բոլոր տվյալները անգամ եթե իր ձեռքի տակ ունենա։ Իմպլանտացիայի լավագույն ելքը լինում է միայն այն դեպքում, երբ պացենտը 100%-ով վստահում է իր բժշկին, շարժվում է ըստ նրա ցուցումների, կատարում է բոլոր ցուցումները և երբ պացիենտն ու բժիշկը հետևում են նախապես կազմված բուժման պլանին։ Պացիենտը պարտավոր է այցելել իր բժշկին հերթական ստուգումների համար իմպլանտացիայի վերջնական ավարտից հետո մոտակա մեկ տարվա ընթացքում 3-4 անգամ, իսկ դրանից հետո , մեկ տարի անց ՝ ամեն տարի 1-2 անգամ։

## Locations
- 32 Արշակունյաց պողոտա, Երևան 0026, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/atamnayin-implantacia/detail
