# Ատամների բուժում

By [Perfect Smile ատամնաբուժարան](https://turn.am/business/perfect-smile-atamnabvouzharan/detail) · Category: [Ստոմատոլոգիական ծառայություններ](https://turn.am/category/dental-services)

**Price from** 8000 AMD

Ատամների որակյալ բուժումը Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում մատուցվում է բարձր մասնագիտական մակարդակով՝ պացիենտների համար առավելագույնս հարմարեցված միջավայրում: Մեր ստոմատոլոգական ծառայությունները ուղղված են Ձեր ժպիտի առողջության վերականգնմանը և պահպանմանը՝ ապահովելով բացարձակ հարմարավետություն, առանց ցավի և սթրեսի: Մեր փորձառու ստոմատոլոգներն ունեն համապատասխան մասնագիտացում և միջազգային չափանիշներին համապատասխանող հմտություններ: Նրանք օգտագործում են նորագույն մեթոդներ և թվային տեխնոլոգիաներ՝ ատամների բուժման յուրաքանչյուր փուլը դարձնելով արդյունավետ և անվտանգ: Ատամների խնամքի և բուժման մեր ծառայությունները ներառում են. Ատամի արմատախողովակների բուժում և վերաբուժում (էնդոդոնտիա) Ատամների պլոմբավորում և էսթետիկ վերականգնում Թվային ռենտգեն ախտորոշում (որն, ի դեպ, անվճար է, եթե բուժումն իրականացվում է մեզ մոտ) Լնդերի բուժում (պարօդոնտոլոգիա) Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում (Philips ZOOM 4, White Smile) Ատամնաքարերի և փառի մաքրում (բերանի խոռոչի հիգիենա) Մեր 24/7 գրաֆիկով աշխատող կլինիկաները հագեցած են պրեմիում դասի ժամանակակից սարքավորումներով: Լուսավոր ինտերիերը, ջերմ մթնոլորտը և հոգատար անձնակազմը ստեղծում են կատարյալ պայմաններ Ձեր հանգիստ և վստահ այցելության համար: Perfect Smile-ում մենք կիրառում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ: Մեր մասնագետները օգնում են հաղթահարել ստոմատոլոգիական միջամտությունների հանդեպ ունեցած վախերը և առաջարկում են լավագույն լուծումները. Առաջին այցի ժամանակ կատարվում է բերանի խոռոչի մանրակրկիտ զննում և ռենտգեն հետազոտություն. Կազմվում է բուժման հստակ, թափանցիկ և անհատականացված ծրագիր. Բուժումն իրականացվում է փուլային տարբերակով՝ ապահովելով Ձեր լիարժեք հարմարավետությունը: Մեր ստոմատոլոգիական ծառայությունները ներառում են նաև մասնագիտական խորհրդատվություն տնային պայմաններում ատամների ճիշտ խնամքի վերաբերյալ: Մենք երաշխավորում ենք բարձրորակ արդյունք՝ օգտագործելով միայն սերտիֆիկացված նյութեր և առաջատար բուժական մեթոդներ:

## Locations
- 1 Ավետ Ավետիսյան փողոց, Երևան 0033, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/atamneri-bvouzhvoum/detail
