# Հարկային աուդիտ և վերլուծություններ

By [ՄՈՏԻՎ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ](https://turn.am/business/mct/detail) · Category: [Ֆինանսական վերլուծություն](https://turn.am/category/finansakan-verlutsyun)

**Rating** 5/5 (2 reviews)

Մեր կազմակերպությունը մատուցում է հարկային աուդիտի ծառայություններ, որոնք ապահովում են ձեր բիզնեսի ֆինանսական և հարկային գործունեության ամբողջական թափանցիկությունը: Մենք իրականացնում ենք հարկային ստուգում ՀՀ գործող օրենսդրության պահանջների լիարժեք պահպանման նպատակով: Հարկային աուդիտը հնարավորություն է տալիս ստուգել կազմակերպության բոլոր հարկային պարտավորությունները և բացահայտել հնարավոր խախտումները: Մեր փորձագետները կատարում են ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ վերլուծություն և գնահատում են հարկային ռիսկերի մակարդակը: Մեր հարկային խորհրդատվություն ծառայությունները ներառում են: ԱԱՀ, շահութահարկ և այլ հարկերի ճիշտ հաշվարկման ստուգում Հարկային հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացի գնահատում Հարկային օպտիմիզացիայի հնարավորությունների բացահայտում Հարկային օրենսդրության փոփոխությունների մասին խորհրդատվություն Մեր հարկային աուդիտորները ունեն բազմամյա փորձ և համապատասխան որակավորում՝ կատարելու անկախ հարկային գնահատում: Աուդիտի ընթացքում մենք ուսումնասիրում ենք ձեր կազմակերպության ներքին հարկային վերահսկողության համակարգը և տրամադրում ենք առաջարկություններ դրա կատարելագործման համար: Մեր ծառայությունների առավելությունները: Ռիսկերի նվազեցում հարկային մարմինների կողմից հետագա ստուգումների ժամանակ Հարկային պարտավորությունների ճշգրիտ հաշվարկ և վճարում Ֆինանսական հաշվետվությունների վստահելիության բարձրացում Հարկային աուդիտի արդյունքում դուք կստանաք մանրամասն աուդիտորական եզրակացություն, որը կպարունակի բոլոր բացահայտված խնդիրները և դրանց լուծման ուղիները: Մեր հարկային ծառայությունները օգնում են ձեր բիզնեսին պահպանել օրենսդրական համապատասխանությունը և խուսափել հարկային տուգանքներից:

## Locations
- Երևան, 11/2 Սմբատ Զորավար, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/audit-motiv/detail
