# Ավտոմեքենայի ախտորոշում և տեխնիկական սպասարկում Երևանում

By [Brothers.am](https://turn.am/business/brothersam/detail) · Category: [Համալիր ավտովերանորոգման ծառայություններ](https://turn.am/category/comprehensive-auto-repair-services)

**Rating** 5/5 (1 reviews)

Ձեր մեքենան ախտորոշման կամ պլանային սպասարկման կարիք ունի՞։ Brothers.am-ում ստուգում ենք մեքենայի տեխնիկական վիճակը, պարզում անսարքության պատճառը և նախապես համաձայնեցնում անհրաժեշտ աշխատանքները։ Կատարում ենք՝ համակարգչային ախտորոշում, յուղերի, ֆիլտրերի և տեխնիկական հեղուկների փոխարինում, ընթացամասի և արգելակային համակարգի ախտորոշում ու սպասարկում, ավտոէլեկտրիկայի և օդորակիչի աշխատանքներ, մեքենայի ստուգում գնումից առաջ, պահեստամասերի ընտրություն ըստ VIN-ի և տեղադրում։ Սպասարկում ենք բենզինային, դիզելային, հիբրիդային և էլեկտրական ավտոմեքենաներ։ Առաջարկում ենք օրիգինալ պահեստամասեր և որակյալ այլընտրանքներ՝ ձեր մեքենայի մոդելին համապատասխան։ Համատեղելիությունը ճշտում ենք VIN-ով, իսկ առկայությունն ու մատակարարման ժամկետները հայտնում ենք մինչև պատվիրելը։ Աշխատանքների ծավալն ու ընդհանուր արժեքը համաձայնեցնում ենք նախապես։ Մեզ մոտ կա կայանատեղի և հարմարավետ սպասասրահ։ Կարող եք սպասել տեղում կամ մեքենան թողնել մեր մասնագետների մոտ և վերադառնալ, երբ այն պատրաստ լինի։ Զանգահարեք կամ գրեք WhatsApp-ով։ Նշեք մեքենայի մակնիշը, մոդելը, տարեթիվը և տեսակը՝ բենզինային, դիզելային, էլեկտրամոբիլ կամ հիբրիդ։ Նկարագրեք խնդիրը կամ անհրաժեշտ սպասարկումը։ Կճշտենք աշխատանքների կատարման հնարավորությունը և կհամաձայնեցնենք այցի ժամը։ 📍 Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 27/4 📞 +374 96 014699 · WhatsApp

## Locations
- 27/4 Մոլդովական փողոց, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/avtomekenayi-akhtoroshum-ev-tekhnikakan-spasarkum-yerevanum/detail
