# Բեմական տեխնիկայի վարձակալություն

By [LSystemsPro LLC/Music Store](https://turn.am/business/lsystems-pro/detail) · Category: [Տեխնիկայի վարձույթ](https://turn.am/category/equipment-rental)

Մենք տրամադրում ենք բարձրակարգ ձայնային, լուսային և ամբողջական բեմի սարքավորումների վարձույթ, առաջարկելով համալիր տեխնիկական լուծումներ՝ ցանկացած միջոցառման, փառատոնի, համերգի, ներկայացման կամ կորպորատիվ միջոցառման համար։ Մեր ծառայությունների շրջանակում ներառված են՝ Ձայնային և լուսային սարքավորումներ՝ պրոֆեսիոնալ բարձրախոսներ, միկրոֆոններ, լազերային և դինամիկ լուսային համակարգեր Բեմեր և լայեր հարթակներ՝ տարբեր չափերի և կառուցվածքների շարժական բեմական հարթակներ Փրոդաքշն և դեկորացիա՝ բեմի ընդհանուր կերպարի ստեղծում, դիզայն և արտադրություն LED էկրաններ՝ բարձր որակի, տարբեր չափերի և տեխնիկական պարամետրերով Էներգամատակարարում՝ հզոր գեներատորներ և կայուն էլեկտրամատակարարման լուծումներ Հատուկ էֆեկտներ՝ ծուխ, փրփուր, և այլ դետալներ՝ տպավորիչ շոուի համար Գծագրերի, սխեմաների պլանավորում և նախագծում՝ միջոցառման տեխնիկական մասը՝ մանրամասն մշակված պլաններով Տեխնիկական աջակցություն ողջ միջոցառման ընթացքում՝ մոնտաժից մինչև ապամոնտաժ:Մեր թիմը հոգում է ամբողջ գործընթացը՝ սկսած նախապատրաստական փուլից մինչև միջոցառման ավարտը՝ ապահովելով հուսալիություն, որակ և ստեղծագործական մոտեցում։

## Locations
- 214 Արշակունյաց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/bemakan-texnikayi-vardzakalutyun-lsystems-pro/detail
