# Բիզնես պլան,Ներդրումային և Դրամաշնորհային ծրագիր,Պրեզենտացիա

By [ՌԻԳԱՍՈՖ ՍՊԸ](https://turn.am/business/rgs/detail) · Category: [Բիզնես պլանավորում և ֆինանսավորման ծրագրեր](https://turn.am/category/business-planning-and-funding-programs)

**Price from** 1 AMD

Ոլորտում երկարամյա փորձ ունեցող մեր ընկերությունն իրականացնում է ներդրումային և բիզնես նախագծերի պրոֆեսիոնալ մշակում՝ նոր հիմնադրվող և գործող կազմակերպությունների համար: 1. ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մենք մշակում և կազմում ենք՝ Բիզնես պլաններ և ներդրումային նախագծեր, Պետական աջակցությամբ ծրագրեր, Դրամաշնորհային ծրագրեր (10 մլն ՀՀ դրամը գերազանցող), Զարգացման, առողջացման և բարեգործական ծրագրեր, Ներկայացուցչական նյութեր (պրեզենտացիաներ)՝ տպագիր և էլեկտրոնային (PowerPoint) ձևաչափերով (մեր կողմից կազմված նախագծերի համար), Կազմակերպությունը հեղինակում և խմբագրում է տեքստեր: 2. ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁ Մեր կազմած ծրագրերը հաջողությամբ հաստատվել և ֆինանսավորվել են հետևյալ կառույցների կողմից. ՀՀ Կառավարություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՀՀ առևտրային բանկեր և վարկային կազմակերպություններ, ·Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ, «Ազնավուր» հիմնադրամ և մասնավոր ներդրողներ (ինվեստորներ): 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գաղտնիության երաշխիք. Խստորեն պահպանվում է նախագծի գաղտնիությունը, կնքվում է Գաղտնիության պայմանագիր (NDA): Լեզուներ. Նախագծերը կազմվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Միջազգային համագործակցություն. Պատվերներ են ընդունվում նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Վրաստանից (նաև այդ երկրներում գործունեության իրականացման համար): Ճարտարապետաշինարարական աջակցություն. Նախագծման փուլում համագործակցում ենք մասնագիտացված և լիցենզավորված շինարարական-նախագծային ընկերությունների հետ՝ ապահովելով ճարտարապետաշինարարական լուծումների ճշգրտությունը ևիրատեսականությունը: Ամբողջական սպասարկում. Իրականացվում է նախագծերի հաստատման ամբողջ գործընթացի ուղեկցում և հիմնավորում: Նախապատրաստում և համապատասխան կառույցներին ենք հանձնում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ իրականացնելով ամբողջ ընթացքի վերահսկում: 4. ԱՆՎՃԱՐ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (մինչև նախագծի վերջնական հաստատումը). Ներառում է ծրագրի հիմնավորում բոլոր պատկան մարմիններում, լրացումների, փոփոխությունների իրականացում և լրացուցիչ բաժինների ավելացում: 5. ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ծրագրերը կազմվում են 3 հիմնական փաթեթով (տարբեր ծավալի և արժեքի)։ Պատվիրատուն ինքն է ընտրում նախընտրելի տարբերակը (6, 10 կամ 14 բաժիններով): Պատրաստի ծրագրերը տրամադրվում են տպագրված և էլեկտրոնային (ծածկագրված) տարբերակներով: Մշակում ենք ներդրումային ծրագրի ամբողջական հայեցակարգը: Նախագծերը ներառում են՝ Վերլուծական բաժին. SWOT, PEST, շուկայի, մրցակիցների, ռիսկերի և առկա վիճակի գնահատում: Արտադրական և լոգիստիկ պլան. Արտադրական և ծառայությունների ծավալների (ըստ սեզոնայնության) հաշվարկ և կանխատեսում, գործողությունների պլանավորում (Gantt chart), տրանսպորտային և էներգետիկ ծախսերի ճշգրիտ հաշվարկ: Ֆինանսական բաժին (ներառում է 20 ենթաբաժին). Ինքնարժեքի, շահույթի, ծախսերի, հարկային պարտավորությունների, վարկերի/լիզինգի մարումների հաշվարկ: Բոլոր ծրագրերում հաշվարկվում են ֆինանսատնտեսական ցուցանիշներ՝ PBP, DPBP, BEP, MOS, NPV, NWC, EBITDA, EBIT, ROA, ROE, ROS, CR, QR, CASH RATIO, DSC և այլն: Ներդրումների հետգնման (պարզ և դիսկոնտավորված), անվնասաբերության կետի և սնանկության ռիսկերի գնահատում: Բոլոր տվյալները ներկայացվում են հստակ գծապատկերներով և գրաֆիկներով: Եթե ծրագիրը ներառում է մի քանի ոլորտ, կազմվում է «Հանրագումար» փաթեթ՝ ԱՆՎՃԱՐ: 6. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ Մենք մշակում ենք նախագծեր տնտեսության բոլոր ճյուղերի համար. Արտադրություն և սննդամթերք (բոլոր տեսակի): Գյուղատնտեսություն. Անասնապահություն, ջերմոցային տնտեսություններ, ձկնաբուծություն: Էներգետիկա. Արևային էներգետիկա և էներգակիրներ: Շինարարություն և կառուցապատում (ներառյալ հողատարածքների նպատակային նշանակության փոփոխության (կատեգորիայի փոխման) հիմնավորումներ: HORECA և Զբոսաշրջություն. Հյուրանոցներ, հյուրատներ, հանգստյան գոտիներ, ռեստորաններ, հանրային սնունդ: IT, Ռազմարդյունաբերություն, Առևտուր, Ծառայություններ: Տրանսպորտ, Լոգիստիկա, Ներմուծում և Արտահանում: Ընկերության կողմից սահմանված դեպքերում գործում է ԶԵՂՉԵՐԻ համակարգ: (Հայտարարության մեջ ներկայացված լուսանկարները մեր կողմից իրականացված նախագծերից են):

## Locations
- Ավան-Առինջ 1-ին մ/շ; 2/8, Առինջ, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/biznes-plan-nerdrumner-ev-dramashnorhayin-tsragrer/detail
