# Չինարենի դասեր

By [Ylcoris Chinese](https://turn.am/business/ylcoris-chinese/detail) · Category: [Չինարենի դասընթացներ](https://turn.am/category/chinereni-daser)

**Price from** 6000 AMD

Չինարենի դասընթացներ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար Բարև, ես Մերին եմ։ Առաջարկում եմ չինարենի անհատական առցանց դասեր՝ սկսնակների և արդեն լեզու սովորողների համար։ Դասերի ընթացքում շեշտը դրվում է ոչ միայն քերականության և դասագրքային չինարենի, այլ նաև կենդանի խոսակցական լեզվի վրա։ Կսովորենք ժամանակակից բառապաշար, առօրյա արտահայտություններ և խոսակցական ձևեր, որոնք օգտագործվում են Չինաստանում այսօր։ Դասընթացները հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են՝ • զարգացնել խոսակցական չինարենը, • պատրաստվել HSK քննություններին, • պահպանել և բարելավել իրենց լեզվական մակարդակը, • ավելի լավ հասկանալ չինական մշակույթն ու առօրյա խոսքը։ Յուրաքանչյուր դաս կազմվում է սովորողի նպատակներին և մակարդակին համապատասխան։ Սիրով կօգնեմ ձեզ ավելի վստահ խոսել և հասկանալ չինարեն։

## Locations
- 12 Մարգարյան փողոց, Երևան 0078, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/chinareni-daser/detail
