# Դիոդային մազահեռացում

By [Mary Clinic](https://turn.am/business/mary-clinic/detail) · Category: [Մազահեռացման ծառայություններ](https://turn.am/category/hair-temoval-services)

MaryClinic-ում լազերային մազահեռացումն իրականացվում է EosIceMax դիոդային լազերային սարքով։ Այս դիոդային լազերը համարվում է վերջին սերնդի լազեր, որը հնարավորություն է տալիս արագ, հարմարավետ և, ամենակարևորը, արդյունավետ հեռացնել անցանկալի մազերը մարմնի ցանկացած հատվածում։ Շատ հարմար է հատկապես մեծ հատվածների՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի մազահեռացման համար։ Ի տարբերություն այլ լազերների՝ ունի բարձր գունային ճանաչողություն, այսինքն՝ թույլ է տալիս հեռացնել թե՛ կոշտ, մուգ մազերը, թե՛ գունազրկված աղվամազերը։ Ինչո՞ւ ընտրել EosIceMax դիոդային մազահեռացումը Անվտանգ է. սառեցման հզոր համակարգի շնորհիվ բացառում է այրվածքների առաջացումը։ Պրոցեդուրան անցավ է. հարմար է անգամ ամենազգայուն մաշկ ունեցող այցելուների համար։ Աշխատում է հստակ թիրախավորմամբ. ազդում է միայն մազարմատի վրա և ոչնչացնում է այն՝ արգելելով հետագա աճը։ Հստակ թիրախավորման շնորհիվ բացարձակ չի վնասում մաշկի շրջակա հյուսվածքները։ Նախատեսված է մաշկի և մազերի բոլոր գույների և տիպերի համար. շատ լավ է ազդում հատկապես մուգ, հաստ մազերի վրա։ Սարքի գլխիկը շատ թեթև է, ինչն ապահովում է շատ կոմֆորտ մազահեռացման պրոցեդուրա։ Պրոցեդուրայի տևողությունը կարճ է․ ամբողջ մարմնի մազահեռացումը տևում է ընդամենը 40-50 րոպե։ Այցերը լինում են 40 օրից մինչև 3 ամիսը մեկ, արդյունքում կրկնակի տնտեսվում է և՛ ձեր գումարը, և՛ ժամանակը։

## Locations
- 25, Առնո Բաբաջանյան փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/diodayin-mazaheracum/detail
