# Ձայնային համակարգերի նախագծում և տեղադրում

By [LSystemsPro LLC/Music Store](https://turn.am/business/lsystems-pro/detail) · Category: [Ձայնային համակարգերի ծառայություններ](https://turn.am/category/Sound-System-Services)

LSystemsPro-ին կից գործում է նաև Music Store խանութ-սրահը, որը մասնագիտացած է պրոֆեսիոնալ ձայնային, լուսային և բեմական տեխնիկայի վաճառքի ոլորտում։ Այստեղ ներկայացված է սարքավորումների լայն տեսականի, նախատեսված ձայնագրման ստուդիաների, համերգասրահների, ռեստորանների, թատրոնների, ակումբների, կոնֆերանս-սրահների, ռադիոկայանների և տարբեր հանրային կամ մասնավոր տարածքների համար։ Մեր խանութ-սրահում կարող եք գտնել բարձր որակի միկրոֆոններ, բարձրախոսներ, շարժական և ֆիքսված լուսային տեխնիկա, LED էկրաններ, ինչպես նաև բեմերի կառուցման համար անհրաժեշտ ֆերմերային մետաղական կոնստրուկցիաներ։ Նախագծի դիզայն Մեր փորձառու ինժեներական թիմը տրամադրում է աուդիո, վիդեո և լուսավորման համակարգերի նախագծման ծառայություններ՝ ելնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներից և տարածքի առանձնահատկություններից։ Մենք մշակում ենք անհատական մոտեցմամբ նախագծեր, որոնք ապահովում են տեխնիկական բարձր արդյունավետություն, հուսալիություն և օգտագործման հարմարավետություն։ Մեր նպատակն է ստեղծել հնարավորինս օպտիմալ լուծումներ՝ խնայելով Ձեր ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները։ Տեղադրում Մենք իրականացնում ենք սարքավորումների տեղադրման և գործարկման ամբողջական ծառայություններ։ Մեր թիմը սկսում է մոնտաժային աշխատանքները մալուխային ցանցի նախագծումից և տեղադրումից, շարունակելով սարքավորումների տեղադրմամբ, համակարգերի ինտեգրմամբ և վերջնական կարգաբերմամբ։ Ամբողջ գործընթացը վերահսկվում է որակյալ փորձագետների կողմից՝ ապահովելով բարձր արդյունավետություն և երկարաժամկետ կայուն աշխատանք։ Սպասարկում և Խորհրդատվություն Բացի նախագծումից և տեղադրումից, մենք տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բոլոր փուլերում՝ նախնական խորհրդատվությունից մինչև սպասարկում, ապահովելով վստահություն և շարունակական համագործակցություն։

## Locations
- 214 Արշակունյաց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/dzaynayin-hamakargeri-naxagcum-ev-texadrum-lsytems/detail
