# Փաստաբանական ծառայություններ քրեական գործերով

By [AHARONYAN LAW FIRM LLC](https://turn.am/business/aharonyan-law-firm-llc/detail) · Category: [Փաստաբանական ծառայություններ](https://turn.am/category/phastabanvouthyvoun)

Քրեական վարույթի բախվելիս առաջնային է դառնում մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու արագ արձագանքումը։ «ԱՀԱՐՈՆՅԱՆ ԼՈ ՖԻՐՄ» (AHARONYAN LAW FIRM) փաստաբանական գրասենյակն առաջարկում է բարձրորակ և վստահելի իրավաբանական աջակցություն քրեական իրավունքի ոլորտում՝ ապահովելով Ձեր իրավունքների և օրինական շահերի անվերապահ պաշտպանությունը։ Մեր ծառայությունները ներառում են՝ Պաշտպանություն մինչդատական փուլում՝ Ձեր շահերի ներկայացում և պաշտպանություն ոստիկանությունում, քննչական և օպերատիվ մարմիններում։ Դատական պաշտպանություն՝ արդյունավետ պաշտպանության իրականացում քրեական գործերով առաջին ատյանի դատարանում։ Բողոքարկման գործընթաց՝ Վերաքննիչ և Վճռաբեկ բողոքների արհեստավարժ կազմում, ձևակերպում և ներկայացում համապատասխան ատյաններ։ Տուժողի շահերի ներկայացուցչություն՝ տուժողի իրավունքների լիարժեք պաշտպանություն քրեական վարույթի բոլոր (թե՛ մինչդատական, թե՛ դատական) փուլերում։ Քրեական վարույթների ուսումնասիրություն՝ գործի նյութերի մանրակրկիտ վերլուծություն, ռիսկերի գնահատում և պաշտպանական մարտավարության մշակում։ Մասնագիտական խորհրդատվություն՝ գրագետ իրավաբանական խորհրդատվության տրամադրում քրեական իրավունքի և դատավարության ցանկացած հարցով։ Ինչո՞ւ ընտրել «ԱՀԱՐՈՆՅԱՆ ԼՈՖԻՐՄ»-ը. ⚖️ Բացարձակ գաղտնապահություն – Մենք երաշխավորում ենք փաստաբանական գաղտնիքի անվերապահ պահպանումը։ ⚖️ Անհատական մոտեցում – Յուրաքանչյուր գործ ուսումնասիրվում է առանձնահատուկ ուշադրությամբ՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները։ ⚖️ Փորձառություն և արհեստավարժություն – Մեր թիմը գիտի, թե ինչպես հասնել լավագույն՝ արդյունքին նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Մի՛ թողեք Ձեր ճակատագիրը պատահականությանը։ Վստահե՛ք պրոֆեսիոնալներին։

## Locations
- 31/3 Կարապետ Ուլնեցի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/dzer-iravvounqneri-hvousali-pashtpany-qreakan-iravvounqi-volvortvoum/detail
