# Եկամուտների հայտարարագրում և ներմուծումների հաշվետվություն

By [ՄՈՏԻՎ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ](https://turn.am/business/mct/detail) · Category: [Հաշվապահական ծառայություններ](https://turn.am/category/hashvapah-hashvapahutyun)

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրում Եկամուտների հայտարարագիր կազմելիս ֆիզիկական անձանց մանրամասն ներկայացնում ենք, թե որն է իր համար համարվում նվազեցվող եկամուտ ըստ հարկային օրենսդրության, այսինքն` ստացել է եկամուտ, բայց եկամտային հարկ չի հաշվարկելու և չի վճարելու, և որոնք են հարկվող եկամուտները, որը ֆիզիկական անձը ստացել է և դրանցից պարտավորություն է կրում եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու։Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի պատրաստումը կարևոր և պատասխանատու գործընթաց է, որը ապահովում է օրենքի պահանջների ճիշտ կատարումը և կանխում հնարավոր տուգանքները:Այս գործընթացում առանձնացնում ենք նաև հարկվող եկամուտները, որոնց համար ֆիզիկական անձը պարտավոր է հաշվարկել և վճարել եկամտային հարկը։ Միաժամանակ պարզաբանվում է, թե որ եկամուտների տեսակներն են հարկման ենթակա, սակայն դրանցից եկամտային հարկը հաշվարկում և վճարում է հարկային գործակալը, ինչը նվազեցնում է անձնական սխալների և հարկային ռիսկերի հնարավորությունը: ֆիզիկական անձանց կատարած ներմուծումների փաստաթղթերի կազմում և հաշվետվությունների կազմում ու հանձնում ՊԵԿ Եթե ֆիզիկական անձը ներմուծում է ապրանքներ, որոնք գերազանցում են կառավարության սահմանած առևտրային քանակները, մեր թիմը կազմում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվետվությունները և ներկայացնում դրանք Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ): Այս ծառայությունը ապահովում է ներմուծումների օրինական գրանցում, կանխում հնարավոր խնդիրներն ու տուգանքները և ապահովում ֆիզիկական անձի լիարժեք համապատասխանություն ՀՀ օրենքներին: Արդյունքում, մեր ծառայությունը օգնում է ֆիզիկական անձին ապահով կերպով և հստակ ձևով կատարել եկամուտների հայտարարագրման և ներմուծումների հաշվետվությունների գործընթացը, նվազեցնել ռիսկերը և պահպանել ֆինանսական և հարկային կարգուկանոնը:

## Locations
- Երևան, 11/2 Սմբատ Զորավար, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/fizikakan-andzanc-ekamvoutneri-haytararagrum/detail
