# Դիզայն

By [Webstart LLC](https://turn.am/business/webstart-llc/detail) · Category: [Գրաֆիկ դիզայնի ծառայություններ](https://turn.am/category/grafikakan-dizayn)

**Price from** 85000 AMD

Գրաֆիկ դիզայնը կարևոր դեր է խաղում թե՛ մարքեթինգի, թե՛ կայքերի ստեղծման մեջ։ Այն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Անգամ ոլորտից հեռու անձնավորությունը կասի՝ դիզայնն իրեն դուր է գալիս, թե ոչ։ Իսկ բիզնեսի համար աշխատող ցանկացած պրոդուկտ հաճախ հաշվարկված է հենց նման մարդկանց համար։ Ի՞նչ է դա նշանակումԵնթադրենք, ունենք բիզնեսի համար ստեղծված կայք, որի UX/UI դիզայնն այնքան էլ հարմարվետ չէ։ Այսինքն, միջին վիճակագրական օգտատերը չի գտնում իրեն անհրաժեշտ հրամանները, դժվարությամբ է գրանցվում, հարկավոր ինֆորմացիան չի տեսնում պատուհաններում, այլ ստիպված է փնտրել այն։ Տվյալ դեպքում պոտենցիալ հաճախորդների մեծ մասը չի հասնի վերջնական կետին և չի կատարի վաճառքի տանող անհրաժեշտ գործողությունը։ Ընկերությունը կորուստ կունենա։ Նույնն է, եթե դիտարկենք սոցիալական կայքերում ընկերության էջերի նկարների դիզայնը։ Մտածված ոճային լուծումներով և գրաֆիկ դիզայնով էջերն անհամեմատ ավելի հայտնի են լինում և, որպես կանոն, ծառայում են իրենց մարքեթինգային նպատակին։ Հիշեն, թե ո՞ր գովազդային հայտարարությանն ենք ավելի շատ ուշադրություն դարձնում։ Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝ Նախ նայում ենք նկարին, նկարը մեզ գրավում է, ապա կարդում ենք տեքստը։ Հետևաբար, առանց լավ պատրաստված նկարի շատ բարդ է գրավել օգտատերերի ուշադրությունը։ Փաթեթավորման դիզայնը ևս շատ կարևոր դեր ունի վաճառքի մեջ, քանի որ այն ապահովում է բրենդի ճանաչելիությունը (brand identity)։ Ի՞նչ գրաֆիկ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart Digital-ը Branding UX/UI design Logo Making Packaging design Մեր մասնագետները պատրաստ են ապահովել ցանկացած կազմակերպության պրոդուկտները՝ տարբերվող դիզայներական լուծումներով։

## Locations
- Ոսկերիչների 2/9, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/graphic-design-webstart/detail
