# Հաշվապահական Ծառայություն

By [Balance Sheet](https://turn.am/business/balance-sheet/detail) · Category: [Հաշվապահական ծառայություններ](https://turn.am/category/hashvapah-hashvapahutyun)

Հաշվապահական Ծառայություն Հաշվապահական հաշվառումը դա բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունն է՝ ինչն արտացոլված է կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվետվություններում: Գրագետ հաշվապահություն ունենալը, բիզնեսին հնարավորություն է ընձեռնում գնահատել իր ծախսերն ու եկամուտները, օպտիմալացնել և կառավարելի դարձնել դրանք, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունենում բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման, բիզնեսի հետագա զարգացման ու ռազմավարական պլանավորման համար: Հաշվապահական հաշվառման աութսորսինգը դիտվում է որպես հաշվապահական հաշվառման ծախսերը և ֆինանսկան ռիսկերը նվազեցնելու միջոց: Հաշվապահության աութսորսինգի անցումը բիզնեսին ազատում է ոչ միայն հաշվապահական թիմ ունենալու, աշխատավարձ և դրանից բխող հարկային պարտավորություններ կատարելու. հաշվապահական ծրագրեր ձեռք բերելու և վերահսկողություն իրականացնելու պարտավորություններից, այլ նաև հնարավություն է ընձեռնում գործարարին իր ողջ ժամանակն ու ռեսուրսներն ուղղել բացառապես բիզնեսի կառավարման այլ գործընթացներին: Բելենս Շիթ հաշվապահական ընկերությունն առաջարկում է՝ Սկզբնական հաշվառման փաստաթղթերի հաշվառումից մինչև ֆինանսական հաշվետվությունների կազմում Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում Հարկային և պետական այլ մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններ կազմում Հաշվապահական հաշվառման ներդրում և վերականգնում Հարկային մարմնի կողմից անցկացվող ստուգումներին մասնակցություն Գործող հաշվապահական հաշվառման ավտոմատացում

## Locations
- 49, Կոմիտասի պողոտա, Երևան, Հայաստան
- Tumanyan Street, Alaverdi, Ալավերդի, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hashvapahakan-carayutyun-3/detail
