# Հաշվապահական հաշվառում (դասընթաց)

By [Motive Training](https://turn.am/business/motive-training-1/detail) · Category: [Հաշվապահական դասընթաց](https://turn.am/category/accounting-courses)

**Rating** 5/5 (17 reviews)

«Հաշվապահություն 0-ից» դասընթացը կբացահայտի հաշվապահական աշխարհի անսպառ հնարավորությունները ձեզ համար։ Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վստահ քայլել ֆինանսական և հաշվապահական գիտելիքների աշխարհում։ Մենք առաջարկում ենք եզակի հնարավորություն՝ ուսումնասիրելու հաշվապահության և հարկային օրենսդրության հիմունքները, սկսելով լրիվ 0-ից և հասնելով մի այնպիսի մակարդակի, որտեղ արդեն կկարողանաք ինքնուրույն կողմնորոշվել պրակտիկ հարցերում ու դառնալ մրցունակ մասնագետ շուկայում։ Դասընթացի ավարտից հետո դուք ոչ միայն տեսական գիտելիքներ կունենաք, այլև ձեռք կբերեք գործնական և կիարռելի հմտություններ։ Սա նշանակում է, որ կկարողանաք անմիջապես կիրառել ձեր գիտելիքները իրական աշխատանքային պայմաններում։ Բացի այդ, լավագույն ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ աշխատանքի անցնելու հենց մեր ընկերությունում։ Դասընթացի ընթացքում կսովորեք՝ Հաշվապահական հաշվառում Հարկային օրենսդրություն 1C և ՀԾ ծրագրեր – որոնք լայնորեն կիրառվում են Հայաստանում և կօգնեն արագ կողմնորոշվել մասնագիտական աշխատանքներում։ Մասնակցելու համար կարող եք ընտրել այն փուլը, որը առավել հարմար է ձեզ։ Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե արդեն ունեք որոշ գիտելիքներ, մենք կօգնենք գտնել ձեր տեղը և զարգանալ։ Դասընթացները վարում են ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր ոչ միայն կփոխանցեն տեսական գիտելիք, այլև կկիսվեն պրակտիկ փորձով ու արժեքավոր խորհուրդներով։ 📍 Հասցե՝ Երևան, Սմբատ Զորավարի 11/2 (Երևան Մոլի հարևանությամբ) Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով՝ 📞 +374 55 509009 Մեր թիմը պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին։

## Locations
- Սմբատ Զորավար 11/2, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hashvapahakan-hashvarum-2870/detail
