# Հայոց լեզվի և գրականության դասընթացներ

By [Մայրենիի դպրոց](https://turn.am/business/ani-ohanyan/detail) · Category: [Հայոց լեզվի դասեր](https://turn.am/category/hayvoc-lezvi-daser)

**Price from** 10000 AMD

-Սիրելի’ ծնողներ, ես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ, անցկացնում եմ հայոց լեզվի և գրականության խմբային ու անհատական պարապմունքներ 1-9-րդ դասարանի աշակերտների հետ։ Ունեմ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն (մագիստրոսի որակավորում) և աշխատանքային փորձ։ Պարապմունքների ընթացքում խիստ ուշադրություն է դարձվում գրագետ խոսքի զարգացմանը, սահուն ընթերցանությանը և առարկայի խորացված ուսուցմանը (ուղղագրություն, ուղղախոսություն, ձևաբանություն, շարահյուսություն)։ Կատարում ենք նաև տնային առաջադրանքները։ Ծրագիրը ներառում է. դասապատրաստում, հայերենի խոսակցական հմտությունների և քերականական գիտելիքների ուսուցում և ամրապնդում, բանավոր և գրավոր խոսքի զարգացում։ Պարապմունքներն անցկացվում են շատ հարմարավետ և ջերմ միջավայրում։ Դասընթացի արժեքը կախված է տարիքային առանձնահատկություններից ( 1-9-րդ դասարան և նախադպրոցական) և պարապմունքների անցկացման ձևից ( խմբային կամ անհատական)։ Հնարավոր է նաև փոխհամաձայնեցնել ժամային գրաֆիկը։ Ուսումնառության բարձր որակը և լավագույն արդյունքը երաշխավորվում է։ Մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ։ Հասցե՝. գ. Գեղանիստ (Արգավանդի և Աէրացիայի հարևանությամբ)։

## Locations
- Գեղանիստ, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hayoc-lezvi-ev-grakanutyan-dasyntacner/detail
