# Հիբրիդային համակարգեր և կուտակիչներ

By [Էլ Էյ Սոլար](https://turn.am/business/la-solar/detail) · Category: [Արևային պանելների տեղադրում/սպասարկում](https://turn.am/category/arevayin-panelneri-texadrum)

LA Solar Armenia-ն նախագծում և տեղադրում է հիբրիդային արևային համակարգեր տների և բիզնեսների համար։ Հիբրիդային համակարգն արևային վահանակների արտադրած էներգիան օգտագործում է ընթացիկ սպառման համար, իսկ ավելցուկը կարող է պահեստավորել կուտակիչում կամ փոխանցել էլեկտրական ցանց։ Հոսանքազրկման դեպքում կուտակիչից սնուցվում են նախապես ընտրված սարքերն ու գծերը։ Կուտակիչի տարողությունն ընտրվում է՝ ըստ անհրաժեշտ սարքերի հզորության և ցանկալի պահուստային աշխատանքի ժամանակի։ Ծառայությունը ներառում է սպառման գնահատում, համակարգի նախագծում, հիբրիդային փոխակերպիչ, կուտակիչ, պաշտպանիչ սարքավորումներ, տեղադրում, կարգավորում և Wi-Fi մոնիթորինգ։ LA Solar վահանակների երաշխիքը 30 տարի է, իսկ փոխակերպիչների և կուտակիչների երաշխիքը՝ 5 տարի։

## Locations
- 111 Րաֆֆու փողոց, Երևան 0064, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hibridayin-hamakarger-ev-kutakichner/detail
