# Հոգեբանական թերապիա երեխաների և մեծահասակների համար

By [Effectiva հոգեբանական և թրեյնինգային կենտրոն](https://turn.am/business/effectiva-hvogebanakan-ev-threyningayin-kentrvon/detail) · Category: [Հոգեբանական ծառայություններ](https://turn.am/category/hogeban)

**Price from** 10000 AMD

Եթե վերջին շրջանում հաճախ եք զգում սթրես, տագնապ, հուզական հոգնածություն, դժվարանում եք հաղթահարել անձնական կամ աշխատանքային խնդիրները, կամ ցանկանում եք աջակցել Ձեր երեխայի զարգացմանը, «Effectiva» հոգեբանական կենտրոնը պատրաստ է լինել Ձեր վստահելի ուղեկիցը։ Մեզ մոտ կարող եք ստանալ՝ 🧠 Հոգեբանական Check-up – Ձեր հոգեհուզական վիճակի համալիր գնահատում, ինչն օգնում է հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր ներսում, բացահայտել դժվարությունների իրական պատճառները և ստանալ մասնագիտական եզրակացություն։ 💙 Հոգեբանական խորհրդատվություն և թերապիա – տագնապի, սթրեսի, դեպրեսիվ վիճակների, կպչուն մտքերի, վախերի, տրավմաների, ինքնագնահատականի, հարաբերությունների, կորստի, այրման (burnout) և կյանքի ճգնաժամերի հաղթահարման համար 🗣️ Լոգոպեդական ծառայություններ – խոսքի և լեզվական զարգացման գնահատում ու շտկում՝ խոսքի հապաղման, կակազության, թլվատության, դիսլեքսիայի և այլ խոսքային դժվարությունների դեպքում։ 🎯 Քոուչինգ – նպատակների հստակեցման, մոտիվացիայի բարձրացման, կարիերայի զարգացման և առաջնորդական հմտությունների կատարելագործման համար։ Մենք աշխատում ենք 2 տարեկանից սկսած բոլոր տարիքային խմբերի հետ՝ ստեղծելով անվտանգ, ջերմ և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր այցելու ստանում է անհատական մոտեցում։ Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից և գիտականորեն հիմնավորված մեթոդներ՝ CBT (կոգնիտիվ-վարքային թերապիա), Գեշտալտ, Արտ և խաղային թերապիա, Էքզիստենցիալ մոտեցում, Հոգեվերլուծություն և այլ արդյունավետ ուղղություններ։ ✨ Հոգեկան առողջության մասին հոգ տանելը լավագույն ներդրումն է Ձեր կյանքի որակի, ընտանիքի բարեկեցության և մասնագիտական հաջողությունների համար։ Գաղտնիությունը, պրոֆեսիոնալիզմը և հոգատար վերաբերմունքը երաշխավորված են։ 📍 «Effectiva» հոգեբանական կենտրոն Մեզ դիմելն ԷֆեկտիվԱ

## Locations
- 35 Հալաբյան փողոց, Երևան 0038, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hvogebanakan-therapia-erekhaneri-ev-metsahasakneri-hamar/detail
