# Հղիության հաշվառում և վարում

By [Աննա Գրիգորյան](https://turn.am/business/anna-grigoryan/detail) · Category: [Գինեկոլոգիական ծառայություններ](https://turn.am/category/gynecology)

👩🏻‍💻Նախքան հղիության հաշվառումը,կատարվում է ՈւՁՀ,հաստատվում, որ արգանդի խոռոչում առկա է պտղաձու,6-7 շաբաթականում արդեն լսվում է պտղի սրտի զարկը,այնուհետև կատարվում է մանրամասն անամնեզի քննարկում և արդեն կարող եք հաշվառման կանգնել:____________🤰🏻Ինչ հետազոտություններ են կատարվում:Արյան ընդհանուր (արյան խումբ, ռեզուս գործոն և այլն), կենսաքիմիական ,կոագուլոգրամմա,մանրէաբանական (հեպատիտ B և C, սիֆիլիս, ՄԻԱՎ), մեզի ընդհանուր,հեշտոցից քսուքի արտադրության քննություն, կրծքագեղձերի,վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն,թիրեոխթանիչ հորմոն(TSH), ազատ թիրոքսինի (FТ4) ,Anti-TPO,ԷԿԳ,թերապևտի խորհրդատվություն,եթե կան արտասեռական հիվանդություններ,ապա համապատասխան բժշկի խորհրդատվություն:____________Այցերը, եթե հղիությունը հարթ է ընթանում ,ապա 4 շաբաթը մեկ է կատարվում,իսկ, եթե կան ուղեկցող հիվանդություններ,ապա ավելի հաճախ:__________Հղիության 11-13/6 շաբաթականում կատարվում է գենետիկ(PAPP-A,βhCG) և սոնոգրաֆիկ սկրինինգ,նպատակը առաջին եռամսյակում հայտնաբերել պտղի արատները(տրիսոմիա13,18,21):_________2-րդ եռամսյակում՝ 18-22 շաբաթականում կատարվում է Ուձհ ՝պտղի օրգան համակարգի սկրինինգային հետազոտություն:_________26-28 րդ շաբաթականում՝դոպլեր հետազոտություն:_____________30 շաբաթում`լաբորատոր հետազոտություններ:32 շաբաթականում ՝ԿՏԳ հետազոտություն:Այս շաբաթականից հետո այցերը 2 շաբաթը մեկ է կատարվում:34 շաբաթում պտղի սոնոգրաֆիկ հետազոտություն,36 շաբաթում լաբորատոր հեըազոտություններ՝արյան ընդհանուր հետազոտություն, -մեզի ընդհանուր հետազոտություն:38 շաբաթականում կրկին Ուձհ ՝պտղի:__________Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ` -անձնագիր (հղիի և ամուսնու), -ծննդօգնության պետական հավաստագիր, -փոխանակման քարտ, -ամուսնության վկայական, -հանրյաին ծառայության քարտ (սոցիալական քարտ):

## Locations
- 54 Արամի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hxiutyan-hashvarum-yerevanum/detail
