# Հյուրատնային ծառայություն

By [Աժդահակ հյուրատուն](https://turn.am/business/guest-house-azhdahak-1/detail) · Category: [Հյուրատուն](https://turn.am/category/hyuratan-carayutyunner)

**Price from** 5500 AMD

Բարի գալուստ «Աժդահակ» հյուրատուն «Աժդահակ» հյուրատունը տեղակայված է Գեղամա լեռների արևմտյան փեշերին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում` Երևանից 20 կմ հեռավորության, իսկ ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Հյուրատունը բաղկացած է 3 հարկից: 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, 2 ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց: 2-րդ հարկում առկա է 5 ննջասենյակ, բաց պատշգամբ, խոհանոց և 3 սանհանգույց: 3-րդ հարկում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում մի կողմից դեպի Գեղամա լեռներ, մյուս կողմից՝ Արագած և Հատիս լեռնազանգվածներ, առկա է կոնֆերենս դահլիճ, coworking սրահ և հոսթել 8 հոգու գիշերակացի համար; Հյուրատունն ունի 3000 քմ ընդարձակ այգի`պտաղատու ծառերով: Առկա է փակ ավտոտնակ` 2, և բացօթյա անվճար ավտոկայանատեղի առնվազն 5 մեքենայի կայանման համար: Այգում տեղակայված է նաև ընդարձակ լողավազան 10մ երկարությամբ, 5մ լայնությամբ և 2մ խորությամբ: Առաջարկում ենք մինչև 14 հոգու համար գիշերակաց նոր վերանորոգված հարմարավետ 5 ննջասենյակներում, էկոլոգիապես մաքուր գյուղական մթերքներից պատրաստված նախաճաշ: Ճաշն ու ընթրիքը ըստ պայմանավորվածության: Դուք կարող եք ներկա գտնվել մեր մոտ ավանդական թոնրի լավաշի և գաթայի թխման արարողությանը, այցելեք “Մեղուների” Թանգարան, մեղվանոց և մասնակցեք մեղրաքամի պրոցեսին, համտեսել այգու մրգերը և բանջարեղենները, ինչպես նաև տեղական տարատեսակ մրգերից թորված օղին և գինին: Առաջարկում ենք նաև հյուրերի համար ակտիվ հանգիստ` քայլարշավներ, հեծանվա-արշավներ, դահուկ-արշավներ Կոտայքի մարզում, ինչպես նաև այցելություններ տեսարժան վայրեր` Մեղուների թանգարան, Սևաբերդ, մթա 3-2հզ Վիշապաքար, 10-րդ դարի Կապույտ Խաչ, Սբ Սարգիս մատուռ, Բարձրադիրի լիճ և սարատեղ, Աղմաղան սարատեղ, Արդարանոցի ժայռապատկերներ, լեռնագնացություն դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթ` Աժդահակ լեռ (3599մ), Հատիս լեռ (2529մ), Ակնա լիճ(3030մ): Գիշերակացը՝ նախաճաշով 1 անձը- 8 000 Դ Գիշերակացը՝ առանց նախաճաշ 1 անձը- 5 500 Դ

## Locations
- Անանուն ճանապարհ, Գեղաշեն, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hyuratun-azhdahak/detail
