# Հյուրնկալություն

By [Հյուրանոց Կիրովական](https://turn.am/business/hyvouranvoc-kirvovakan/detail) · Category: [Հյուրանոցային ծառայություն](https://turn.am/category/hotel-service)

**Price from** 8500 AMD

Կիրովական հյուրանոցը գտնվում է Վանաձոր քաղաքի կենտրոնում։ Համապատասխանելով բարձր չափանիշներին ՝ Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ՝ հարմարավետ համարներ ՝ սկսած standart (Single/Double) կատեգորիաներից, վերջացրած superior (deluxe, family suite) կատեգորիայով, ինչպես նաև շքեղ ինտերիեր, ընդարձակ տարածք, ծառայությունների լայն տեսականի (վճարովի և անվճար), համեղ խոհանոց՝ սննդի բազմազան տեսականիով: Կիրովական Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի՝ կոնֆերանս դահլիճ, Լաունջ-բար, հանգստի գոտի, բիլիարդ սրահ, սեղանի թենիս, ամառային սրճարան և մանկական խաղահրապարակ: Հատկապես ուշագրավ է հյուրանոցի խոհանոցը՝ համեղ, բազմազան և միշտ թարմ սննդի տեսականիով։ Հյուրերը կարող են ընտրել սնունդ՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Ճաշատեսակները մատուցվում են ռեստորանում, սենյակում և հանգստի գոտիներում, որտեղ բացվում է անիրական տեսարան դեպի Վանաձորի լեռներն ու քաղաքը ։ Հյուրանոցում գործում է նաև շուրջօրյա անվտանգություն, ինչը հանգիստն էլ ավելի անվտանգ է դարձնում: Կիրովական Հյուրանոց , վայր է, որտեղ Դուք կլինեք գոհ , քանի որ մեր սենյակներում կա ամեն ինչ, որպեսզի մեր հյուրերը իրենց զգան հարմարավետ ինչպես տանը։Մեքենայի ամրագրում, Ինտերնետ հասանելիություն, երկաթուղային և ավիափոխադրումների հասցեներ՝ մենք փորձում ենք լուծել բոլոր հնարավոր խնդիրները, որոնց կարող են բախվել մեր հյուրերը և պատրաստ ենք օգնել նրանց յուրաքանչյուր հարցում:Բացի հարմարավետ սենյակներից և շքեղ ռեստորանից, Կիրովական Հյուրանոցը առաջարկում է հաճախորդներին նաև լրացուցիչ ծառայություններ:

## Locations
- 1, Մաշտոցի փողոց, Վանաձոր, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/hyvouranvocayin-tsarayvouthyvoun/detail
