# Իմպլանտացիա

By [Mary Clinic](https://turn.am/business/mary-clinic/detail) · Category: [Ստոմատոլոգիական ծառայություններ](https://turn.am/category/dental-services)

Ատամի իմպլանտի տեղադրում Առաջին այցի ժամանակ իրականացնում ենք այցելուի բերանի խոռոչի զննում, գնահատում ատամների, լնդերի, բերանի խոռոչի հիգիենայի վիճակը։ Կատարում ենք ներբերանային և պրոֆիլային լուսանկարներ։ Այնուհետև կլինիկայում իրականացվում է ծնոտների 3D (KT) ռենտգեն, որը հնարավորություն է տալիս որոշել ծնոտների ոսկորի խտությունն ու ծավալը, ընտրել ճիշտ չափսերով իմպլանտներ։ Մանրամասն պլանավորում ենք բուժումը՝ լուսանկարների, 3D ռենտգենի ուսումնասիրմամբ։ Իմպլանտացիա Այս փուլում տեղադրվում են իմպլանտները։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև լնդային պլաստիկա ոսկրային պլաստիկա. երբ ոսկորի ծավալը բավարար չէ իմպլանտի տեղադրման համար, ավելացվում է արհեստական կամ բնական ոսկոր, բաց կամ փակ սինուս-լիֆտ։ Եթե իմպլանտը տեղադրվել է ատամնաշարի ֆրոնտալ՝ երևացող հատվածում, միանգամից տեղադրում ենք նաև ժամանակավոր շապիկը, որպեսզի այցելուն մինչև մշտական շապիկի տեղադրումը էսթետիկ խնդիր չունենա։

## Locations
- 25, Առնո Բաբաջանյան փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/implantacia-mary-clinic/detail
