# Իրավաբանական ծառայություններ Հայաստանում

By [Լիլիթ Մանուկյան](https://turn.am/business/lilit-manukyan/detail) · Category: [Իրավաբանական ծառայություններ](https://turn.am/category/iravabanvouthyvoun)

**Price from** 20000 AMD

Մատուցում եմ մասնագիտական իրավաբանական ծառայություններ ֆիզիկական անձանց և բիզնեսի ներկայացուցիչներին Հայաստանում։ Օգնում եմ ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին՝ Հայաստանում իրավական հարցերի լուծման, բիզնեսի հիմնադրման և անձնական իրավական շահերի պաշտպանության գործում։ Իմ ծառայություններն ընդգրկում են՝ 1. Ներգաղթ և կացության կարգավիճակ Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակի ստացում Կացության կարգավիճակի երկարաձգում Աշխատանքի թույլտվությունների ձևակերպում Փաստաթղթերի պատրաստում և ներկայացում Իրավաբանական աջակցություն մերժումների և միգրացիոն հարցերի դեպքում 2. Ընկերությունների գրանցում և բիզնեսի իրավաբանական սպասարկում ՍՊԸ-ի և ԱՁ-ի գրանցում Ընկերության կանոնադրության և ներքին փաստաթղթերի կազմում Ընկերության գործունեության փոփոխությունների գրանցում Բանկային հաշիվների բացման գործընթացում իրավաբանական աջակցություն Ընկերությունների ընթացիկ իրավաբանական սպասարկում 3. Անշարժ գույքի հետ կապված իրավաբանական ծառայություններ Անշարժ գույքի ձեռքբերման և օտարման իրավական աջակցություն Առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի կազմում Կադաստրային գործընթացներում ներկայացուցչություն Սեփականության իրավունքի գրանցման հարցեր 4. Պայմանագրային և կորպորատիվ իրավունք Պայմանագրերի կազմում, ստուգում և իրավական վերլուծություն Իրավաբանական եզրակացությունների պատրաստում Գործարար բանակցությունների իրավական աջակցություն Պարտավորությունների և պայմանագրային վեճերի կարգավորում 5. Մտավոր սեփականություն Ապրանքային նշանների գրանցում Ապրանքային նշանների նախնական ստուգում Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն 6. Ժառանգության և անձնական իրավական հարցեր Ժառանգության ձևակերպում Լիազորագրերի և այլ իրավական փաստաթղթերի պատրաստում Պետական մարմիններում շահերի ներկայացուցչություն Աշխատում եմ անհատական մոտեցմամբ՝ յուրաքանչյուր հաճախորդի իրավիճակին համապատասխան իրավական լուծումներ առաջարկելով։ Հնարավոր է նաև հեռավար համագործակցություն՝ առանց Հայաստան այցելելու անհրաժեշտության, երբ տվյալ իրավական գործընթացը թույլ է տալիս դա։ Կապվեք ինձ հետ՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու և Ձեր հարցի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու համար։

## Locations
- Հանրապետություն փողոց, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/iravabanakan-carayutyunner-hayastanum/detail
