# Կոլպոսկոպիա

By [Աննա Գրիգորյան](https://turn.am/business/anna-grigoryan/detail) · Category: [Գինեկոլոգիական ծառայություններ](https://turn.am/category/gynecology)

📌Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդԿոլպոսկոպիան առաջին էնդոսկոպիկ մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում: Այն թույլ է տալիս հետազոտել կնոջ արտաքին սեռական օրգանները, հեշտոցի պատերը և արգանդի պարանոցը հատուկ միկրոսկոպի՝ կոլպոսկոպի միջոցով, որը բազմակի խոշորացնում է ուսումնասիրվող:Վիդեոկոլպոսկոպի առանձնահատկությունն այն է, որ հագեցած է առաջատար արտադրողների օպտիկայով և ունի ֆոտոհարմարանք, ինչի շնորհիվ կատարում է ուսումնասիրող օբյեկտի ֆոտոնկարում:📌Կոլպոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել գինեկոլոգիական տարբեր հիվանդություններ վաղաժամ, ինչպիսիք են՝ ⛔️արտաքին սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդություններ⛔️արգանդի պարանոցի էկտոպիա, էնդոմետրիոզ, պոլիպ, ցերվիցիտ, լեյկոպլակիա⛔️արգանդի պարանոցի քաղցկեղ: Կոլպոսկոպիան անվտանգ, անցավ և միևնույն ժամանակ բարձր տեղեկատվական մեթոդ է:

## Locations
- 54 Արամի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/kalposkopia/detail
