# Կայքի Դիզայն | UX/UI Design

By [Հակոբ Աղաջանյան](https://turn.am/business/hakob-aghajanyan/detail) · Category: [UI/UX Դիզայն](https://turn.am/category/uiux)

**Price from** 80000 AMD

Պրոֆեսիոնալ Վեբ Կայքի UX/UI Դիզայն Եթե հարկավոր է այնպիսի կայքի դիզայն, որը կլինի միաժամանակ և հարմար օգտագործողին,և ժամանակակից գրավիչ տեսքով՝ ճիշտ վայրում եք․ Ժամանակակից, օգտագործողամետ և բրենդինգային լուծումներին համապատասխանող կայքիդիզայն, որը ոչ միայն գեղագիտական է, այլև կնպաստի ձեր բիզնեսի աճին։ Դիզայնը ստեղծվում էUX և UI լավագույն փորձի հիման վրա՝ հաշվի առնելով թե բովանդակության ընկալումը, թե հարմարավետ օգտագործումը։ Կարճ Պրոցեսի Մասին՝ Բրիֆինգ։ Ծանոթություն պատվիրատույի կողմից տրամադրված նյութերին։ Հետազոտական աշխատանք։ Կատարվում են տարբեր հետազոտություններ, որոնք կօգնենավելի արդյունավետ արդյունք ստանալ (Մրցակիցների անալիզ, թիրախային և հիմանականլսարանի կողմնորոշում, օգտագործողի ճանապարհային քարտեզ և այլն)։ Ոճի կողմնորոշում։ Տրամադրվում են կայքի գլխավոր էջի կամ հատվածի նախնական ոճայինլուծումներ, որոնց միջև կարելի է կատարել ընտրություն։ Մնացած էջերի դիզայն։ Ընտրված ոճի հիման վրա ստեղծվում են կայքի մնացած էջերի դիզայնը։ Ուղղումներ։ Կատարվում են ուղղումներ, եթե անհրաժեշտություն կա։ Ադապտիվ տարբերակներ և UI Kit: Կայքի վերջնական դիզայնը հարմարեցվում է հեռախոսի չափերին, և տրամադրվում է UI Kit, որպեսզի ծրագրավորողի կողմից տրված արդյունքը լինի հնարավորինս համապատասխան դիզայնին։ Վերջնական տարբերակի առաքում պատվիրատուին Արդյունքում կստանաք դիզայն, որը համապատասխանում է բրենդի ոճին և հաղորդագրությանը, մոբայլի և դեսքթոփի համար հարմարեցված ինտերֆեյս, հստակ կազմակերպված դիզայն ֆայլեր՝ տեխնիկական թիմի հետ աշխատանքը հեշտացնելու համար, և իհարկե այնպիսի դիզայն, որը կնպաստի բիզնեսի բարելավմանը։ Հարմար է բիզնեսների, ստարտափների և անհատների համար, ովքեր ցանկանում են ունենալ արդյունավետ և վստահություն ներշնչող վեբ ներկայություն

## Locations
- Չարենցավան, Չարենցավան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/kayqi-dizayn-uxui-design/detail
