# Վստահելի գործընկեր մաքրման ոլորտում

By [Meri Mils Company](https://turn.am/business/capital-cleaning-company/detail) · Category: [Մաքրության ծառայություններ](https://turn.am/category/maqrutyan-carayutyunner-maqruhi)

**Price from** 6000 AMD

Meri Mils-ն առաջարկում է պրոֆեսիոնալ և բարձրակարգ մաքրման աշխատանքներ Երևանում և հարակից շրջաններում: Մեր ծառայությունները ներառում են. Գլխավոր մաքրում (General Cleaning) – տան կամ բնակարանի հիմնովին մաքրում, ներառյալ փոշու հեռացում դժվարանցանելի վայրերից, կահույքի և հատակի խորքային մաքրում: Մաքրում շինարարությունից հետո – փոշու, ներկի, սոսնձի և շինարարական այլ հետքերի հեռացում, նորակառույց տարածքների իդեալական տեսքի բերում կարճ ժամանակում: Ապակիների և վիտրաժների լվացում – պատուհանների, ցուցափեղկերի, ապակյա ցանկապատերի փայլուն մաքրություն՝ առանց հետքերի՝ օգտագործելով հատուկ հակաստատիկ միջոցներ: Խոհանոցի և սանհանգույցի ախտահանում – յուղերի, կրային նստվածքների և բակտերիաների հեռացում առողջության համար անվտանգ նյութերով: Ամենօրյա և պարբերական մաքրում – գրաֆիկով իրականացվող այցելություններ՝ տան կամ գրասենյակի թարմությունը պահպանելու համար: Ինչու՞ ընտրել Capital Cleaning Company-ն. Միայն փորձառու և բանիմաց անձնակազմ: Աշխատանքի արագ և որակյալ կատարում սահմանված ժամկետներում: Մատչելի գներ և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Ճկուն համագործակցության պայմաններ՝ հարմարեցված Ձեր կարիքներին: Ծառայության արժեքըսկսած 12 000 AMD** **Սպասարկման միջին տևողությունը 6–7 ժամ(Վերջնական գինը և ժամկետները ճշգրտվում են՝ կախված տարածքի ծավալից, կատարվող աշխատանքի բարդությունից և պահանջվող ժամերից): Մաքրման տեսակները. Բնակարանի մաքրություն Գրասենյակի մաքրություն Առանձնատան մաքրություն Խանութի / առևտրային տարածքի մաքրություն Շինարարությունից հետո մաքրություն Խորը մաքրություն Ընթացիկ (օրական / շաբաթական) մաքրություն Արդյունաբերական տարածքի մաքրություն Լրացուցիչ ծառայություններ. Գոլորշիով մաքրում Քիմմաքրում Արդուկում Փաթեթներ (առանց գների, հաշվարկվում են անհատապես՝ ըստ ծավալի, աշխատանքի տեսակի և ժամերի). ՄիկրոՆերառում է խոհանոցի, սանհանգույցի և սենյակների ընթացիկ մաքրումը: Կատարվում է հաճախորդի կողմից տրամադրված նյութերով և պարագաներով: ԷկոնոմՆերառում է խոհանոցի, սանհանգույցի և սենյակների ընթացիկ մաքրում, ինչպես նաև պատուհանների մաքրում՝ սահմանված չափով: ՄուլտիՆերառում է 2 մաքրող աշխատակից, խորը մաքրում, արագ և բարձրորակ աշխատանք: Մեր թիմի հիմնական հմտությունները ներառում են Մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում – աշխատում ենք ամենաարդյունավետ մեթոդներով և սարքավորումներով՝ ապահովելու բարձր որակ: Աշխատանք տարբեր մակերեսների հետ – հեշտությամբ մաքրում ենք սալիկ, մարմար, գրանիտ, փայտ, լամինատ, ապակի, պլաստիկ և այլ նյութեր՝ առանց վնասելու: Դժվարանցանելի վայրերի մաքրում – հասանելիություն ունենք ամենաանմատչելի անկյուններին, ճեղքերին և բարձրադիր մակերեսներին: Ախտահանման և հակաբակտերիալ մշակում – կատարում ենք խորը ախտահանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոհանոցին, սանհանգույցին և հաճախակի հպվող մակերեսներին: Արագ արձագանք և ժամանակի կառավարում – կատարում ենք աշխատանքները սահմանված ժամկետներում՝ առանց որակի զիջելու: Անհատական մոտեցում – լսում ենք հաճախորդի ցանկությունները և հարմարեցնում աշխատանքը ըստ պահանջների: Աշխատանք մեծ ծավալներով – ունենք փորձ ինչպես փոքր բնակարանների, այնպես էլ խոշոր առևտրային և արդյունաբերական տարածքների մաքրման գործում: Եթե Ձեզ անհրաժեշտ է տան, գրասենյակի կամ այլ տարածքի մաքրում, դիմե՛ք Capital Cleaning Company-ին: Մենք երաշխավորում ենք անթերի արդյունք և Ձեր լիակատար գոհունակությունը:

## Locations
- Տիգրան Մեծի պողոտա, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/maqrutyan-carayutyun-2880/detail
