# Մետաղական խողովակների ու պրոֆիլների ծռում և վալցում

By [Contour](https://turn.am/business/contour/detail) · Category: [Մետաղական իրերի պատվերով արտադրություն](https://turn.am/category/custom-metal-fabrication)

«Contour»-ն առաջարկում է մետաղական խողովակների և տարբեր տեսակի մետաղական պրոֆիլների ծռման և վալցման ծառայություններ։ Կարող ենք ծռել պողպատյա, չժանգոտվող պողպատից և ալյումինե խողովակներ և պրոֆիլներ։ Կատարում ենք կլոր ու պրոֆիլային խողովակների, քառակուսի և ուղղանկյուն պրոֆիլների, շվելերների, տավրային և երկտավրային պրոֆիլների վալցում՝ պահանջվող շառավղով, աղեղով կամ շրջանաձև տեսքով։ Աշխատում ենք ցանկացած չափի ուղղանկյուն և քառակուսի պրոֆիլների հետ, Ø21, Ø25, Ø27, Ø32, Ø42 և Ø51 չափերի խողովակների հետ։ Ø21 մմ Կլոր խողովակներով, 25x25 և 40x40 չափի քառակուսի պրոֆիլներով կարող ենք ծռել տարածական կոնստրուկցիաներ ֆիքսված շառավղով։ Աշխատանքներն իրականացվում են ըստ պատվիրատուի գծագրի, չափերի կամ պատրաստի նմուշի՝ առանց մակերևույթի դեֆորմացիայի։ Կատարում ենք անհատական, արտադրական և տարբեր ծավալի պատվերներ։ Արժեքը հաշվարկվում է ըստ նյութի, պրոֆիլի տեսակի ու չափի, պահանջվող շառավղի, աշխատանքի բարդության և քանակի։ Մեծածավալ պատվերների համար առաջարկում ենք հատուկ պայմաններ։

## Locations
- 25, Lepsius str., Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/metaghakan-khvoghvovakneri-vou-prvofilneri-tsrvoum-ev-valcvoum/detail
