# Նախադպրոցական կրթություն

By [Մայրենիի դպրոց](https://turn.am/business/ani-ohanyan/detail) · Category: [Նախադպրոցական պատրաստություն](https://turn.am/category/preschool-preparation)

**Price from** 10000 AMD

-Սիրելի’ ծնողներ, եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը տառաճանաչ և գրաճանաչ դառնա մինչև դպրոց հաճախելը, կարող եք դիմել մեզ։ Ունեմ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն (մագիստրոսի որակավորում) և աշխատանքային փորձ։ Սիրով հոգ կտանեմ, որ մայրենի լեզվի տառերի և թվերի ուսուցումը փոքրիկների համար լինի դյուրամատչելի՝ յուրաքանչյուր փոքրիկին ցուցաբերելով անհատական մոտեցում։ Ուսուցումը կիրականացվի համակարգչային առարկայական վարժությունների և համապատասխան թեմատիկ երգերի ուղեկցությամբ։ Ուսումնական ծրագիրը ներառում է. 1.տառաճանաչություն, 2.գրաճանաչություն, 3.գեղագիտական դաստիարակություն, 4.բանավոր խոսքի զարգացում, 5.ստեղծագործական մտածողության զարգացում։ Պարապմունքներն անցկացվում են շատ հարմարավետ և ջերմ միջավայրում։ Ուսումնառության բարձր որակը և լավագույն արդյունքը երաշխավորվում է։

## Locations
- Գեղանիստ, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/naxadprocakan-krtutyun/detail
